Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն ձայն կհավաքի. Գալուստ Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հանրապետական կուսակցությունը նոր խորհրդարանում տեղ կունենա այնքան, որքան ժողովուրդը ձայն կտա:

Այսօր՝ նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հաջորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ի ներկայացվածության մասին հարցին: «Հանրապետականն այնքան հմուտ է, որ եթե 5 հոգի էլ լինենք Ազգային ժողովում, կկարողանա այն խնդիրները, որ իր առջև դրված է, բարձրացնել ԱԺ-ում»,- հավելեց նա:

Գալուստ Սահակյանն ասաց՝ դեռ որոշված չէ՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է, թե՞ ոչ: «Այնտեղ, որտեղ բնակվում եմ, նաև որդիս է բնակվում: Կա՛մ ես պիտի դնեմ, կա՛մ որդիս պիտի դնի: Ես ավելի շահագրգիռ եմ, որ որդիս դնի»: Հանրապետական պատգամավորը նաև կարծում է, որ քաղաքական ուժերի մեջ այսօր այնքան փորձառուները չկան, որ կարողանան ընդդիմություն լինել: «Դա միայն Հանրապետականն է, առավել ևս, որ մեր կուսակցությունը ստեղծվել է հենց այդ պայմաններում, հենց դրա համար, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր երկրի անվտանգությունը: Մեր հիմնական խնդիրը դա է լինելու»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում