Իրանում կրկին հակակառավարական ակցիաներ են տեղի ունեցել

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Իրանում փետրվարի 17-ին հարգանքի տուրք են մատուցել դաժանորեն ճնշված բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների հիշատակին: Մի քանի քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել, որոնց ընթացքում Իրանի անվտանգության ուժերի հետ նոր բախումներ են գրանցվել, հայտնում է AFP-ն:

Աբադանում մարդիկ ձեռքերին ծաղիկներով և զոհերի լուսանկարներով վանկարկել են՝ «Մա՛հ Խամենեիին» և «Կեցցե՛ շահը»: AFP-ի փոխանցմամբ՝ Աբադանից ստացված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար փախչում կրակոցների տակ:

Մաշհադում էլ ամբոխը վանկարկել է՝ «Մեկ մարդ սպանվել է, հազարավորները կանգնած են նրա կողքին», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իրանի իշխանությունները, իրենց հերթին, Թեհրանի Իմամ Խոմեյնիի մզկիթում կազմակերպել են պաշտոնական արարողություն՝ նվիրված բողոքի ցույցերի զոհերի հիշատակին: Մասնակիցները ծածանել են իրանական դրոշներ և վանկարկել «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին» կարգախոսներ:

Միջոցառմանը ելույթ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Էսմայիլ Քաանին:

«Անկարգությունները հրահրողներին և ահաբեկիչներին աջակցողները հանցագործներ են և կբախվեն հետևանքների»,- հայտարարել է Քաանին։

Իրանում առաջին բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերին, տնտեսական պատճառներով էին: Սակայն շուտով դրանք ստացան քաղաքական բնույթ և տարածվեցին ամբողջ երկրում: Իշխանությունները փորձեցին դրանք բռնությամբ ճնշել: Ականատեսները և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հաղորդել են, որ Իրանի անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա ամբողջ երկրում: Կառավարությունն արգելափակել էր ինտերնետը և բջջային հեռախոսակապի ծառայությունները:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 23-ին հայտարարել է, որ բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է 3,117-ի: Նրանցից 2,427-ը քաղաքացիական անձինք և անվտանգության աշխատակիցներ են: Նախարարը մնացած զոհերին անվանել էր «ահաբեկիչներ»:

Անկախ իրավապաշտպան կազմակերպությունները տարբեր գնահատականներ են տալիս: ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency (HRANA) հաղորդում է, որ զոհվել է ավելի քան 7,000 մարդ, որոնց մեծ մասը ցուցարարներ են:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի