Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Ավելի քան 13,5 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում․ այսքան գումար է ծախսվել քրեակատարողական հիմնարկներում 1392 կալանավորի և 1462 դատապարտյալի սննդի, հագուստի, հիգիենայի և այլ կարիքների  համար։  Ստացվում է՝ մեկ կալանավորի համար պետությունն օրական տրամադրում է 13 հազար 170 դրամ։ 

Իսկ ինչպե՞ս է բաշխվում այդ գումարը․ Արդարադատության նախարարությունը Factot TV-ին տվյալներ է տրամադրել ծախսերի մի մասի՝ 2150 դրամի բաշխման վերաբերյալ։

  • Սնունդ՝ 1341 դրամ
  • Հանդերձանք (տրվում է միայն դատապարտյալներին)՝ 145 դրամ
  • Անկողնային պարագաներ՝ 53 դրամ
  • Հիգիենիկ պարագաներ և տնտեսական ապրանքներ՝ 101 դրամ
  • Կոմունալ ծառայություններ՝ 513 դրամ

Factor TV-ն դեռ ամիսներ առաջ ներկայացրել էր, թե ինչ սնունդ է մատուցվում բանտերում։ Այժմ պարզ է դառնում՝ մեկ անձի ուտելիքի վրա ծախսվում է 1341 դրամ։ 

Բանտերում մատուցվող սննդի որակի և բազմազանության մասին բողոքները բազմաթիվ են, դրանք պարբերաբար արձանագրում է նաև ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը։ 

Իսկ ի՞նչ պետք է անել խնդրի լուծման համար, սննդագետ Դավիթ Պիպոյանը լուծում է առաջարկում․ «1350 դրամով, բնական է, արդեն շեշտադրումը պետք է անենք էներգիային, ավելի ածխաջրերով հարուստ սննդամթերքը, ավելի մատչելի, օսլա պարունակող խումբը պետք է մեծացնենք, ապա միկրո սննդանյութերի դեպքում, եթե ուզում ենք լիարժեք ապահովել, արդեն գումարը պետք է հասցնենք մինչև 1450 և մինչև 1500 դրամի»։

Եթե սննդի մասով պատկերը քիչ թե շատ պարզ է, ապա մնացած գումարի բաշխվածության մասով նախարարությունը չի շտապում մանրամասներ հայտնել։ Միայն նշվում է՝ 13 հազար 170 դրամն իր մեջ ներառում է նաև աշխատակիցների աշխատավարձը, անուղղակի կոմունալ, շինվերանորոգման և տրանսպորտային ծախսերը, աշխատակիցների հանդերձանքը և այլն։ Խնդիրներ, սակայն, կան նաև այստեղ։

«Դիտորդների խումբը ստանում է բազմաթիվ ահազանգեր թե՛ որակի, թե՛ պատշաճ բուժսպասարկման հետ կապված, մարդիկ կան, որոնք ահազանգում են, որ անկողնային պարագաները պատշաճ կերպով չեն տրամադրվում, կամ սննդի որակն է վատացել»,- նշում է ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը:

Այս ամենին զուգահեռ՝ կալանքը շարունակում է մնալ ամենաշատ կիրառվող խափանման միջոցը․ մեկը մյուսի հետևից դատարաններում հնչում են կալանքի մասով որոշումներ, ինչը նշանակում է, որ ևս մի քանի տասնյակ կամ հարյուրավոր 13,170 դրամներ ամեն օր հոսելու են պետբյուջեից։

«Որևէ մեկն այս ծախսի մասին չի մտահոգվում, որովհետև դատախազը մտահոգ չէ պետական այս ծախսով։ Մեկ կալանավորված անձի վրա կատարվող ծախսերը շատ ավելին են, քան մեր՝ իմ ամբողջ ընտանիքը՝ չորս անձինք, մենք ծախսում ենք մեր կենցաղային ծախսերի վրա։ Հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը։ Եթե այդ գումարները հատկացվեին այդ կալանավորի ընտանիքի սոցիալական զարգացման վրա, նրա կրթության, նրա աշխատանքի վրա, հավատացեք՝ նա կալանավոր չէր դառնա»,- նշում է փաստաբան Արայիկ Պապիկյանը։

13,170 դրամի մեջ ներառված չեն բուժսպասարկման ծախսերը, ինչը ևս փոքր թիվ չէ, եթե անազատության մեջ գտնվող անձինք պատշաճ բուժօգնություն ստանան։

«Երբ անձը տնային կալանքի տակ է, ինքը լիարժեք իր առողջության վերաբերյալ խնդիրները լուծում է իր միջոցներով, և դա փաստացի պետության վրա, այսպես ասած, բեռ չի լինում: Երբ նա գտնվում է արդեն իսկ անազատության մեջ՝ կալանավորված անձի, թե դատապարտյալի կարգավիճակով, արդեն իսկ պետությունը պարտավոր է կատարել բոլոր ծախսերը նրա հետ կապված»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Իսկ ինչպե՞ս թեթևացնել այս ծախսերը․ փաստաբանն ընդգծում է՝ վերանայել անխտիր կալանք տալու պրակտիկան․ «Կալանավայրերի պահպանման համար մեկուկես ավելի անգամ բյուջե ունենք։ Դատախազությունը պիտի հասկանա, որ անձին կալանավորման տանելը ոչ թե հաճելի ակտ ստանալն է, այլ պետական շահերի պաշտպանություն։ Ո՞րն է պետական շահը՝ անձին տանել պետական բյուջեի հաշվին պահե՞լ, թե՞ հակառակը»։

Տարեկան 13,5 միլիարդը մե՞ծ, թե՞ փոքր թիվ է․ այս հարցում մասնագետների գնահատականները հանգում են մի կետի․ անկախ ամեն ինչից՝ պետությունն ունի անազատության մեջ գտնվող անձանց նորմալ պայմաններում պահելու, բազմազան սնունդ մատուցելու և պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու պոզիտիվ պարտականություն։ Անպատասխան է մնում գլխավոր հարցը․ արդյո՞ք ծախսն արդարացված է, թե՞ կալանքը դարձել է ամենահեշտ, բայց, միաժամանակ, ամենաթանկ լուծումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան