ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԳՅՈՒՂԸ․ ԴԵԲԵԴԱՎԱՆ. կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում. մաս 15․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Տավուշի Դեբեդավան գյուղը Հայաստանի վերջին բնակավայրն է։ Այստեղից մինչև Թբիլիսի 84 կմ է, Երևան՝ 206 կմ։ Սահմանակից է Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին։ Հայաստանի անկախացումից ի վեր Դեբեդավանում չի գործել մշակույթի տուն։

«Մշակութային կյանք և Դեբեդավան բառերն իրար հետ չեն խաչվում։ Չկա ոչ մի մշակութային կենտրոն և չի էլ եղել հնուց։ Վերջին 25 տարում Դեբեդավան ոչ մի արտիստ, երգիչ-երգչուհի չի եկել, և չի եղել ոչ մի համերգ գյուղում, ոչ մի կինո, ոչ մի թատրոն»,- ասում է Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանը:

1946 թվին հիմնված Դեբեդավանն ունի 772 մշտական բնակիչ, գրանցվածների թիվը 950 է։ Բնակչության 95%-ը վերաբնակեցվել է 1988 թվին՝ Ադրբեջանից գաղթած փախստականներով: Դեբեդավանում չեն հիշում վերջին մշակութային միջոցառումը։

«Էստեղ ոչ մի ժամանակ համերգ չի եղել։ Ակո՞ւմբ ա եղել, որ գան՝ թատրոն տան, կամ թե չէ՝ երգ ասեն։ Մեր գյուղի տեղն ո՞վ ա իմանում, վերջին գյուղն ա, ակումբ չկա, մի մահացություն ա լինում, հաց ուտելու տեղ չկա, մի հարսանիքի տեղ չկա։ Սովետի վախտ փոքր ակումբ ա եղել, էն էլ քանդվել ա»,- հիշում է դեբեդավանցի Արտուշ Բադալյանը։

«Ներքևի հատվածում՝ 30-40 քառակուսի մետր տեղ նախկինում՝ Սովետի օրոք, կինո էին ցուցադրում։ Այս սենյակը 90-ականներին սեփականաշնորհվել է, դրանից հետո ոչ մի կինո, ոչ մի բան։ Դեռ այն ժամանակ շաբաթը մի անգամ կինո էին նայում էդ էլ չկա, բացակայում ա։ Շենքը մասնավոր մարդու սեփականություն է հանդիսանում»,- ներկայացնում է համայնքի վարչական ղեկավարը՝ հավելելով․ «Մեր երեխեքը եսիմ ինչ ձևի են մեծանում, ես էլ չգիտեմ։ Մշակույթի մասին ոչ մի պատկերացում չունեն մեր գյուղի երիտասարդները»։

«Երիտասարդները զբաղվում են՝ դաշտ, մեկ էլ գալիս գյուղամեջ, էս քարերին նստում՝ զբաղվում, հետո գնում իրանց տուն, ինչո՞վ զբաղվեն։ Որ ասես՝ մի հատ հետաքրքիր բան կա՝ չկա»,- նեղսրտում է Արտուշ Բադալյանը։

Պաշտոնական աղբյուրը ոչ ճշգրիտ է ներկայացնում գյուղի պատկերը։ Ըստ Տավուշի մարզպետարանի կայքի՝ Դեբեդավանն ունի մշակույթի տուն։ Մշակույթի տան կառուցման խնդրանքները նախորդ կառավարությունները չեն բավարարել։ «Անկախությունից հետո անցած 27-28 տարիների ընթացքում ոչ մի ուշադրություն չի դարձվել էս գյուղին ոչ մի ոլորտում՝ ոչ կրթության, ոչ մշակույթի և առհասարակ՝ կյանքի։ Գյուղի նկատմամբ էդ վերաբերմունքը միշտ մեզ բացատրել են գումարի բացակայությամբ։ Համայնքն էլ ի վիճակի չի՝ իր միջոցներով սարքի, վճարի»,- նշում է գյուղի վարչական ղեկավարը։

Դեբեդավանը փռված է հայ-վրացական սահմանը հատող Դեբեդ գետի հովտում։ Չնայած դրան՝ հիմնադրման օրվանից համայնքը ջրազրկված է։ Ջրի միակ ծորակը մշտապես շրջապատված է հերթի սպասող գյուղացիներով։ Այդ ծորակից օգտվելու համար ամեն ընտանիք ամսական 1500 դրամ է վճարում։ Ցուրտ ձմռանը գյուղը կարող է տևական ժամանակ ջուր չունենալ։ «30 տարի ա ջրի հարցը կա, էդ ջուրը դաժե չի եղել, մենք ենք քաշել, ժողովրդով, սարից քաշել բերել ստեղ, ու պաստայաննի այ սենց բարակ ա գալիս։ Սեզոնին՝ գիշերը սառչում ա, առավոտ չախ ա, բան ա, տակը վառում ենք, բացում։ Օբշի գյուղը էդ ջրի հույսին ա»։

Դեբեդավանը Հայաստանի ամենացածրադիր բնակավայրն է՝ ծովի մակարդակից 375 մ բարձր։ Գյուղում աճում են ձիթապտուղ, նուշ, նուռ, դեղձ և խաղող։ Բերքը արտահանում են հիմնականում Վրաստան։ Ջրի բացակայության պատճառով Դեբեդավանը չունի ոռոգման ցանց։ Չեն ոռոգվում Դեբեդավանի 414 հա վարելահողերն ու այգիները։ Ջուր չլինելու պատճառով վերջին տարիներին գյուղացիները կրճատել են խաղողի այգիները` 160 հեկտարից 54։

2 ամիս առաջ Հայաստանի կառավարությունը 70 միլիոն դրամ է հատկացրել Դեբեդավանի ջրի խնդիրը լուծելու համար։ Բագրատաշենից մինչև Դեբեդավան անցկացված է մայր ջրագիծ։ Տենդեր է հայտարարվել և առաջիկայում հայտնի կդառնա ներքին ցանցը կառուցող ընկերությունը։ Ծրագրի իրականացումից հետո 160-ից 180 տուն կապահովվի մշտական ջրով։