ՌԴ-ն հաշվի կառնի Հայաստանում ամերիկյան ռեակտորներ կառուցելու միջուկային անվտանգության նոր ռիսկերը․ Շոյգու

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

Երևանին առաջարկելով Հայաստանում ամերիկյան արտադրության մոդուլային ռեակտորներ կառուցելու հնարավորություն՝ ԱՄՆ-ը, ըստ էության, դատապարտում է երկիրը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում փորձարկումների, քանի որ Միացյալ Նահանգները դեռևս չի կառուցել որևէ նման օբյեկտ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում՝ խոսելով, իբր, միջուկային անվտանգության սպառնալիքներից ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համար։

Նա ասել է, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը ներկայում քննարկում են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ համագործակցության համաձայնագիրը: Սա, այսպես կոչված, «123 համաձայնագիրն» է, մոդելային համաձայնագիր, որը Միացյալ Նահանգները ստորագրել է մի շարք երկրների հետ և կարգավորում է միջուկային նյութերի և տեխնոլոգիաների փոխանցումը՝ չտարածման չափանիշներն ապահովելու համար:

Ըստ Շոյգուի՝ երկկողմ ոլորտային համագործակցության համաձայնագրերի կնքումն ինքնիշխան պետությունների իրավասությունն է, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև նման համաձայնագիրն ուժի մեջ է 2011 թվականի հունվարից և գործում է 30 տարի:

Շոյգուն նշում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում հայտարարվել է Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր մոդուլային ռեակտորների կառուցման մասին: ԱՄՆ-ում մի քանի ընկերություններ աշխատում են այս ուղղությամբ, բոլորն էլ ունեն շատ գրավիչ բիզնես առաջարկներ, բայց, ըստ ռուսաստանցի պաշտոնյայի, կան նրբերանգներ:

«Նախ՝ ամերիկացիները դեռևս չեն կառուցել ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր, առավել ևս՝ չեն գործարկել այն, և առավել ևս՝ չեն փորձարկել դրա առևտրային գործունեությունը։ Ընդգծում եմ՝ ոչ մի։ Երկրորդ, ինչպես հայտնի է՝ Հայաստանը սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է։ Խորհրդային ինժեներների կողմից Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) կառուցման ժամանակ օգտագործված եզակի հիմքի տեխնոլոգիան թույլ տվեց նրան հաջողությամբ դիմակայել 1988 թվականի ավերիչ երկրաշարժին՝ մեկ էներգաբլոկը դեռևս գործում է։ 1990-ականներին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մեր գործընկերների հետ միասին մենք մասնակցեցինք ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերագործարկման նախապատրաստական ​​աշխատանքներին։ Էներգաբլոկը լայնորեն արդիականացվեց, այդ թվում՝ հաշվի առնելով Չեռնոբիլի փորձը»,- ասել է Շոյգուն։

Նա շեշտել է՝ եթե ​​Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումն անցնի գործնական փուլ, Ռուսաստանը, ինչպես տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները և հենց Հայաստանի ժողովուրդը, «ստիպված կլինի հաշվի առնել միջուկային անվտանգության նոր ռիսկերը»:

«Ըստ էության, մենք պետք է ենթադրենք, որ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների փորձարկումները կանցկացվեն մոտակայքում՝ սեյսմիկ ակտիվ գոտում: Հետևաբար, այո՛, սա պետք է դիտարկել որպես սպառնալիք: Ես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ երկրաշարժի հետևանքով ոչնչացվեցին Ճապոնիայի Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանի ամերիկյան ռեակտորները, ինչը հանգեցրեց շրջակա միջավայրի լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան:

Երրորդ կետը, ըստ Շոյգուի, գինն է․ այցի ընթացքում հայտարարվում է ատոմակայանի կառուցման համար 5 միլիարդ դոլարի, իսկ պահպանման և հետագա վառելիքի մատակարարման համար՝ ևս 4 միլիարդ դոլարի մասին․ «Սակայն արտադրված էներգիայի մեկ մեգավատտ-ժամի մոտավոր գինը նույնիսկ չի նշվում։ Սա հատուկ ուշադրության է արժանի»։

Ըստ նրա՝ NuScale Power-ի 77 մեգավատտ հզորությամբ մոդուլների հետ կապված հենց էներգիայի բարձր գինն է հանգեցրել Յուտայի ​​նախագծի ձախողման:

Եվս մեկ կետ, Շոյգուի խոսքով, այսպես ասած, հիմնավոր կասկածներն են, որ նախագծի իրականացումը ներդրում կլինի Հայաստանի տնտեսությունում․ ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին և, ամենայն հավանականությամբ, վարկ, որը կմարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները:

Հինգերորդը՝ օգտագործված միջուկային վառելիքի վերամշակումն է։ Միացյալ Նահանգները նման տեխնոլոգիա ընդհանրապես չունի, ամերիկյան օգտագործված վառելիքը անպայման կպահվի Հայաստանում, հայտարարել է Շոյգուն։

«Եվ վերջապես, Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ նրա բարձրաստիճան պաշտոնյաները, տեղյակ են ատոմային էներգիայի զարգացման մեր առաջարկներից։ Առանց մանրամասներ բացահայտելու՝ կասեմ, որ այնտեղ պայմանները չափազանց բարենպաստ են, իսկ տեխնոլոգիաները՝ առաջադեմ, որոնց հուսալիությունն ապացուցված է երկար տարիների գործունեությամբ։ Անգամ չեմ խոսում այն ​​մասին, որ «Ռոսատոմն» արտասահմանում ատոմակայանների կառուցման նախագծերի թվով առաջին տեղում է՝ համաշխարհային շուկայի 90%-ը, և ունի եզակի փորձ փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման ոլորտում։ Հուսով եմ, որ երբ մեր գործընկերները համապատասխան որոշումներ կայացնեն, կգերակշռեն սթափ հաշվարկը և ժողովրդի շահերը, այլ ոչ թե «ի հեճուկս մայրիկիս՝ ականջներս կսառեցնեմ» մտածելակերպը»,- ասել է Սերգեյ Շոյգուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի