«Այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն». Հայկ Մարության

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը:

«Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, եղել է անգամ քանդման որոշում: Ու չնայած այս ամենին` շարունակել են շինարարությունը՝ ամեն օր խախտելով օրենքը, անտեսելով պետության և հանրության պահանջը: Նման դեպքեր այլևս չեն լինելու», – նշել է Հայկ Մարությանը:

Գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքացիներին մեկ անգամ ևս իրազեկել օրենքի պահանջի մասին՝ հետագա տույժերից ու տուգանքներից խուսափելու համար: Հիշեցնենք, որ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է օրենքով սահմանված տույժ: ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչությանն էլ առաջարկվել է ուժեղացնել հսկողությունը տեխզննման ժամկետանց կտրոնների նկատմամբ:

Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հսկողության տակ պահել բնակելի շենքերի աղբամուղերի մաքրումն ու ախտահանումը:

Խորհրդակցության ավարտին աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հնաձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման ուղղությամբ՝ համաձայնեցնելով քաղաքի գլխավոր դիզայների հետ:

Աշխատակազմի կազմակերպական վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 17 հոդվածի 5-րդ մասի, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար: