ԱԳ նախարարին կից խորհրդի առաջին նիստում քննարկվել են տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացած նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերին և դրանց իրագործմամբ ընձեռվող հնարավորություններին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Միրզոյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ շարունակական երկխոսության կարևորությունը, այդ թվում նաև՝ նոր ձևավորված հասարակական խորհրդի ձևաչափով: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, այդ թվում՝ խաղաղության օրակարգի հետևողական կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, տարբեր ուղղություններով գործընկերությունների զարգացման մոտեցումներն ու հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերին և դրանց իրագործմամբ ընձեռնվող նոր հնարավորություններին:

Ընդգծվել է ինչպես ավանդական գործընկերների հետ օրակարգի ընդլայնման, այնպես էլ նոր՝ ռազմավարական գործընկերությունների հաստատման և զարգացման հարցում առկա ակտիվ դինամիկան:

Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է մտքերի փոխանակություն: Կարևորվել են ժողովրդավարական գործընթացներում ՀՀ դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերը»,- ասվում է հաղորդագրությունում: