Թող ների ինձ պարոն Սարգսյանը, բայց ՀՀԿ-ն անցողիկ շեմը չի հաղթահարի. Գևորգ Գորգիսյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

 Հանրապետականը երանելի ընդդիմություն կարող է լինել ցանկացած իշխանության համար. իրենք հասարակության շրջանում չունեն վարկանիշ: Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով ՀՀԿ փոխնախագահ, ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի ՝ երեկ արած հայտարարություններին, նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Վիգեն Սարգսյանը երեկ կուսակցության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք առաջիկա ընտրությունների արդյունքում հավակնում են դառնալ խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը և այսօր իրենք են իրական ընդդիմություն:
«Նրանք դիտվելու են որպես նեղացած ուժ, որը փորձելու է անհիմն ցեխ շպրտել իշխանությունների վրա: Եվ դա որևէ կերպ չի փոխզսպելու իշխանություններին: Բացի այդ, ես չեմ կարծում, որ Հանրապետականն ունի այն վարկանիշը, որ քաղաքացիները գնան և ընտրեն Հանրապետական կուսակցությանը, որպեսզի նրանք անցնեն խորհրդարան»,- մեզ հետ զրույցում շեշտեց Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով. «Թող ների ինձ պարոն Սարգսյանը, բայց ես նրանց առաջիկա խորհրդարանում չեմ տեսնում»:
Գորգիսյանը ընդգծեց, որ հասարակությունը դեռևս չի մոռացել Հանրապետականի պաշտոնավարման ընթացքում նրանց ունեցած թերացումները: «Արժի, որ իրենք դուրս գան, շփվեն հասարակության հետ և կհասկանան, թե մարդիկ ինչու իրենց չեն սիրում, որոնք են իրենց թերացումները և ինչու երկիրը հասավ այս օրին»,- շարունակեց պատգամավորը՝ պնդելով, որ ՀՀԿ-ն այս ընտրություններին չի հաղթահարի անցողիկ շեմը:
Մեր հարցին՝ քաղաքական ուժերի հայտարարություններից ստացվո՞ւմ է, որ առաջիկա ընտրություններին պայքար է ընթալու ոչ թե իշխանության, այլ ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու համար, այս պարագայում Հանրապետակա՞նն է լինելու իրենց մրցակիցը, Գորգիսյանը նկատեց՝ թեև իրենք ՀՀԿ-ին առաջիկա խորհրդարանում չեն տեսնում, բայց հարգանքով են վերաբերում ցանկացած քաղաքական ուժի և մաղթում հաջողություն:
«Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարելիս պետք է հաշվի առնեն ուժերի անցած ճանապարհը, եթե հեղափոխությունը եղել է ռեժիմի դեմ, ապա երբևէ ռեժիմի մաս կազմած որևէ քաղաքական ուժ չպետք է լինի խորհրդարանում»,- նշեց Գորգիսյանը՝ նկատելով․ «Ես կանհանգստանամ, որ մեր քաղաքացիների մեջ այս ամենից հետո գտնվեն մարդիկ, որոնք կվստահեն Հանրապետականին»:
Շողիկ Գալստյան