Առաքելական, բայց ուղղափառ․ արդյոք հայ եկեղեցում պառակտման վտանգ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.02.2026 | 21:14
Ձյուն, բուք և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
12.02.2026 | 21:00
Ադրբեջանից ֆինանսավորված Փոլ Գոբլն ասաց՝ Վենսի այցը սահմռկեցուցիչ է ՀՀ համար, և նրան լայնորեն տարածեցին ՀՀ-ում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:45
Ինչ են ուզում հայ երիտասարդները․ կայացավ ԵՄ-Հայաստան երիտասարդական առաջին ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:29
ՀԲՖ մրցաշարերն ընդգրկվել են World Boxing-ի օրացուցային պլանում
12.02.2026 | 20:15
Առաքելական, բայց ուղղափառ․ արդյոք հայ եկեղեցում պառակտման վտանգ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:11
Զելենսկին պարգևատրել է ուկրաինացի մարզիկին, որը որակազրկվել է Օլիմպիական խաղերին զոհված մարզիկների պատկերներով սաղավարտ կրելու համար
12.02.2026 | 20:00
ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տվել Nvidia-ին՝ ՀՀ-ում ԱԲ գործարանի ներդրման համար. Արթուր Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 19:49
Ղրղզստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել
12.02.2026 | 19:38
Հյուրընկալությունից մինչև գյուղատնտեսություն․ Երեմյան ընկերությունների խումբը 20 տարեկան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 19:30
Երևանն աղտոտման ծուղակում. մարդու՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքն ու հանրային առողջության գինը
12.02.2026 | 19:28
Դատարանը մեղավոր է ճանաչել Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին
12.02.2026 | 19:14
ՄՕԿ-ն ուկրաինացի օլիմպիականին որակազրկել է զոհված մարզիկների պատկերներով սաղավարտի համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.02.2026 | 19:00
Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու լինել․ ՀՀ Սահմանադրությունը չի՛ կարող փոխվել ինչ-որ մեկի քմահաճույքով․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 18:51
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 680 միլիոն դոլար կհատկացնի հակաօդային պաշտպանության համար
12.02.2026 | 18:35
Դաշնակցության ծնողը ժողովուրդն է․ երբ մեղադրում եք ՀՅԴ-ին, մեղադրում եք ժողովրդին․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«24 ժամվա ընթացքում պահանջված արձանագրությունները չհրապարակելու պարագայում, խնդրում ենք ՀՀ իրավապահ ամբողջ համակարգին սույն հրապարակումն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին»․ Նիկոլ Փաշինյանի հռչակած եկեղեցու բարենորոգման ծրագրին միացած հոգևորականների այս գրառումից 2 օր անց իրավապահ մարմիններից որևէ մեկի մոտ հաղորդում չկա։ Գլխավոր դատախազությունը հորդորեց գրավոր հարցում ուղարկել։

Գարեգին Բ կաթողիկոսին դեմ դուրս եկած հոգևորականները փետրվարի 10-ին լուսանկարներ հրապարակեցին, ըստ որի՝ Սանկտ Պետերբուրգում 2024-ին բացված հայկական հոգևոր ճեմարանի կանոնադրության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական անվանման մեջ նշված է «ուղղափառ» բառը։ Ավելին, ըստ նրանց՝ կանոնադրությունը վավերացված է ոչ թե կաթողիկոսական կնիքով, այլ Գերագույն Հոգևոր Խորհրդի, այնինչ այդ օրերին Խորհրդի նիստ գումարելու մասին որևէ հիշատակում չկա․

«Ստացվում է, որ այս պահի դրությամբ՝ գործ ունենք երկու եկեղեցու հետ․ մեր եկեղեցին Հայաստանում գրանցված է իբրև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի։ Եվ Ռուսաստանի թեմում, այդ թվում Վրաստանի թեմում, մեր եկեղեցին գրանցված է «Առաքելական Ուղղափառ»։ Չե՞ք կարծում, որ մի օր կարող է քաղաքական զարգացումներից ելնելով հայտարարվի, որ սա մի եկեղեցի է, սա՝ այլ»,- ասում է կարգալույծ հռչակված հոգևորականը։

Ինչպե՞ս են Մայր Աթոռից արձագանքում այս մեղադրանքներին․ պաշտոնական հայտարարություն այս օրերին չի հնչել, մեզ չհաջողվեց նաև բանավոր մեկնաբանություն ստանալ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում մեջբերել է աստվածաբան և պատմաբան գերանաշնորհ Տ. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի կոթողային աշխատությունը, որին հղում է կատարում նաև կրոնագետ Վարդան Խաչատրյանը․

««Ուղղափառ» բառը «ճշմարիտ դավանանք» բառն է, որը վաղ քրիստոնեական, ամենավաղ ժամանակներից եկող եկեղեցիները իրենց վրա կրում են։ Վերջապես, ուղղափառ անվանել է մեր եկեղեցին նաև Օրմանյանը՝ «Ազգապատումի» հեղինակը, մեր ռահվիրաներից մեկը։ «Ուղղափառը» դա էն եկեղեցիներն են, որոնք իրենց վրա կարող են դա կրել՝ վաղ շրջանի եկեղեցիներ, ճշմարիտ դավանանքը իրենց մեջ պահպանված համարվող եկեղեցիներ»։

Կարգալույծ հռչակված եպիսկոպոսն էլ իր հերթին գրքեր և փաստաթղթեր է մատնանշում՝ մինչև անգամ Ներսես Շնորհալի, ընդգծելով՝ բոլոր թղթերում եկեղեցին ներկայացվում է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցի․

«Եթե մենք մեր հավատքի մեջ, դավանանքի մեջ փոփոխություն արեցինք, մենք իբրև ազգ կձուլվենք, կվերջանանք։ Տեսեք, հազար տարի Հայաստանը չի ունեցել պետականություն, հայ հողի վրա չի եղել պետականություն, և մենք կարողացել ենք գոյատևել բացառապես հայ եկեղեցու շնորհիվ։ Եթե մենք մեր դավանական ինքնությունը չպահեինք, մենք վաղուց էինք ձուլվել»։

«Ուղղափառ» բառի շուրջ քննարկումներին արձագանքում են նաև Գերմանիայից։ Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանն ընդգծում է՝ շատ սխալ է, երբ աստվածաբանական տերմինները փորձում են քաղաքականացնել․

«Դա վերածել քաղաքական այսպես գործիքի՝ կարծում եմ, որ սխալ է, որովհետև եթե մտածում ենք, որ դա տանում է դեպի ռուսականացման, պետք է անդրադառնանք, որ Եվրոպական Միության մեջ ունենք, օրինակի համար՝ ռումին, բուլղար կամ հույն ուղղափառ եկեղեցիները, կամ մեր քույր եկեղեցիները՝ ղպտիները, ասորիները, իրենց անվանում են ուղղափառ։ Դա նշանակո՞ւմ է, որ նրանք ռուսամետ են։ Իհարկե ոչ»։

Իսկ այդ դեպքում, ինչո՞ւ Հայաստանում չի օգտագործվում Հայաստանյաց Սուրբ Առաքելական Ուղղափառ Եկեղեցի անվանումը․ «Դա պատմության ընթացքում եկավ, այդ բառերը օգտագործվել են, շատ հաճախ են օգտագործվել, օգտագործվել են եկեղեցու կանոնադրության մեջ, եկեղեցական ժողովների ընթացքին, և այդտեղ մի խնդիր կա, որ մենք պետք է հասկանանք նաև, որ տարբեր երկրներում տարբեր կոնտեքստների շրջանակներում մոտեցումներ են անհրաժեշտ»,- նշում է Տեր Տիրատուրը։

Ավելի վաղ Factor TV-ն ուսումնասիրել էր Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում առկա տվյալները։ Քաղվածքում նշված է՝ թեմի կանոնադրությունը փոխվել է երկու անգամ՝ 2013-ին և 2018-ին։ 2013-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմն անվանափոխվել է և դարձել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ, իսկ 2018-ի ամռանը անվանափոխություն է կատարվել, ավելացել է ուղղափառ լինելու վերաբերյալ նշումը։ 

Մայր Աթոռից իշխանության ներկայացուցիչների կողմից նմանատիպ թեմաների արծարծումը  դիտարկում են որպես պետական լծակների չարաշահմամբ ապօրինի միջամտություն ներեկեղեցական կյանքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան