Արցախի խորհրդարանը վաղը արտահերթ նիստ կգումարի

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

Արցախի Ազգային ժողովում հուլիսի 20-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները: Այս մասին  տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խորհրդարանի ղեկավարը ներկաներին տեղեկացրել է հուլիսի 21-ին արտահերթ նստաշրջան գումարելու Կառավարության նախաձեռնության մասին:

Նախաձեռնողի կողմից առաջարկվել է Ազգային ժողովի քննարկմանը երկրորդ ընթերցմամբ ներկայացնել Արցախի Հանրապետության Դատական օրենսգիրքը՝ կից օրենսդրական փաթեթով և Հաշվեքննիչ պալատի մասին Արցախի Հանրապետության օրենքը՝ ուղեկցող օրենսդրական փաթեթով:

Ներկայացված օրակարգային հարցերի պատրաստվածության վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հրապարակել է Ազգային ժողովի նախագահի որոշումը՝ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նստաշրջանը հուլիսի 21-ին ժամը 11-ին գումարելու մասին: