«Մեզ վստահեցրել են, որ Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ հիմնված լաբորատորիաների գործունեությունը խաղաղ բնույթ կկրի». ՌԴ ԱԳՆ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրները, այդ թվում բնական կամ դիտավորությամբ տարածված ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված ռիսկերի կառավարումը, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ռուս-հայկական երկխոսությունում: Անցած տարի Երեւանում այդ թեմայի շուրջ անցկացվեցին երկկողմ խորհրդակցություններ, որոնց շրջանակում ռուսաստանյան փորձագետների համար կազմակերպվեցին այցելություններ ԱՄՆ-ի աջակցությամբ հիմնված հաստատություններ: Երախտապարտ ենք հայկական կողմին այդ քայլի համար»:

Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ պատասխանելով Հայաստանի կողմից ռուսաստանցի մասնագետներին կենսաբանական լաբորատորիաներ մուտք գործելու թույլտվություն տալու վերաբերյալ ԳԱԼԱ-ի հարցին:

«Խորհրդակցության ընթացքում տեղի ունեցավ կարծիքների օգտակար փոխանակություն՝ կապված բիոանվտանգության եւ այդ ոլորտում երկկողմ փոխգործակցության հնարավոր ուղղությունների հետ: Մեզ վստահեցրել են, որ Պենտագոնի մասնակցությամբ կառուցված լաբորատորիաների բազայի հիման վրա իրականացվածը բացառապես խաղաղ բնույթ կկրի եւ կհամապատասխանի կենսաբանական ու  տոքսիկ զենքի արգելման մասին կոնվենցիայի նորմերին: Հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները՝  տրամադրված ենք բիոանվտանգության ոլորտում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը»,-նշվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունում:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան միջոցներով կառուցված կենսաբանական լաբորատորիաների գործունեության առիթով: Նման լաբորատորիաներ կան Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում և Հայաստանում: