Յուրի Վարդանյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարզահամերգային համալիրում
Այսօր՝ ժամը 18:00-ին, Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի կունենա աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական էջը:
Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ՝ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: