Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել հայտնի լոբբիստին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել օգոստոսի 29-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Քևին (Քեմալ) Օքսուզին. փոխանցում է ermenihaber-ը:

«Yeni Şafak» լրատվական կայքում տեղ գտած հրապարակման համաձայն Անկարայի գլխավոր դատախազությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող Ֆեթուլլահական կազմակերպության (Գյուլենական համայնք/FETÖ) դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում Օքսուզին Թուրքիա արտահանձնելու պահանջագիր է պատրաստել, որն էլ Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից ուղարկվել է Հայաստանի պատկան մարմիններին:

Նշվել է, որ արտահանձնման պահանջագրի մեջ մեջբերվել են Քեմալ Օքսուզի եղբոր՝ Մեհմեթ Օքսուզի ցուցմունքը, որտեղ նա հաստատում է եղբոր կապը գյուլենական համայնքի հետ:

Ըստ Մեհմեթ Օքսուզի ցուցմունքի՝ եղբայրը Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպության համար աշխատել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

Պահանջագրի մեջ հղում անելով Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների քննության վարչության պատրաստած զեկույցին՝ ընդգծվել է, որ Քեմալ Օքսուզը եղել է գյուլենական համայնքի` Ամերիկայում գործող կառույցի ղեկավարներից մեկը:

Ի մի բերելով գյուլենական համայնքի հետ Օքսուզի կապը հաստատող փաստերը դատախազության պատրաստած պահանջագրում նշվել է, որ կասկածյալը (Օքսուզը) կազմակերպության անունից Թուրքիայում գումար է հավաքել, որոնք ԱՄՆ-ի և Վրաստանի բանկեր փոխանցելով` ֆինանսապես օգնել է գյուլենական կառույցին:

Ըստ լրատվամիջոցի՝ դատախազը հայկական կողմին ներկայացրած պահանջագրում խնդրել է Օքսուզին արտահանձնել Թուրքիային, որպեսզի հնարավոր լինի նրա նկատմամբ հետաքննությունն  ավարտին հասցնել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Հայաստանի դատախազությունը բավարարել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը  Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Երևանում ձերբակալված Օքսուզին հանձնելու վերաբերյալ:

ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում: