«Քֆուր կդնես վրեն»․ ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել Վաղարշապատի ընտրությունների հետ կապված

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ավագանու ցուցակում ընդգրկված և նույն դաշինքի աջակիցները խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Հաղորդագրության մեջ ասված է․

«Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

6 անձ ձերբակավել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:

Վերջիններիս բնակության հասցեներում և կից օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր»:

ՔԿ-ն նաև ձայնագրություն է հրապարակել, որում լսելի է քվեարկության շուրջ երկխոսություն։

«-Սաք,

-Հա, Սամ

-Մի հատ կարաս զանգես էն Մխոյենց։ Մի հատ զանգի, դրանց ընկեր կար են Գագոն վարսավիր, որ կար մեր կողքի շենքում, դրանց ընկերն էր չէ՞, ասա մի հատ զանգի հորդ, մորդ, ասա այ (հայհոյանք) ուրիշի չէթաք ընտրեք միամիտ։

-Բայց Գագոն ստեղ չի ախար։

-Հա ստեղ չի, թող զանգի հորն ու մորը, ինչ կապ ունի՞: Հենց հիմա ախպոր պես շուտ արեք զանգեք Գագոյին, շուտ էլի մենակ։

-Հա։

-Էն Աշոտը կարողա՞ էթա նրանց ընտրի (հայհոյանք)։

-Ի՞նչ Աշոտ։

-Ձեր կալոնկա սարքողը։

-Չէ ախպեր, Վահիկենք, բանենք, սաղ Սևակին են ընտրում։

-Մի հատ նորից զանգի։

-Ես իրանց տունը խոսացել եմ, ընդե Նվարդն ա, բանն ա, Վահիկն ա, կնիկն ա սաղ, Սևակին են ընտրելու Գալստյանի խաթեր հենց։

-Նայի, ինքը կարողա գիտես ինչ անի, ինքը պետական աշխատող ա, կարողա երկու խաղ խաղա ջոկում ես, դու հլը գործ չունես․․․

-Բա երբ ե՞ք էթում ընտրության ախպերս:

-Ապե չեմ իմանում, տնեցիք տունն են, էթալու են թե չեն էթալու…

-Կյանքիդ մեռնեմ, էդի բան անենք էլի, սադավորենք, պետքա կարամ տանեմ էլ, նենց չի որ բանա, ես էլ եմ գյուղերը, բայց հիմի կարամ էթամ Էջմիածին, տանեմ, նենց չի որ էդի պռոբլեմա:

-Հա դե հեսա տնեցիքին ասեմ, մաման պապան տունն են:

-Ախպերս պետքա էլի կյանքիդ մեռնեմ, նատուռի պետք ա: Արա, սաղ (հայհոյանք) իրանց պահում ախպեր, ոչ մեկ ոչ մի դվիժենի չի արել, ում իրանք վստահում են ստեղ, էդ մարդիկ սկի ստեղ թամամ կանգնած չեն, իրանց ասած մարդկանցից էլ ախպեր ջան, որին գնացի պապիտկա արեցի, որ պիտի նաստո մերը ըլնի, պրյամո 7-ի վրա ա էթում: Մենակով հենց հիմի եկել եմ, ղժժոցս դրել եմ, ախպերս, մենակով ընկել եմ քունջուպուճախներից մարդ եմ ման գալիս:

-Պռավա՞լ ենք տվել:

-Ախպեր հենց նոր, որ դու զանգել էիր, 7 հոգի ես բերել մտցրել եմ ներս, հենց նոր, գործի տեղից մարդուն հանել եմ, բերել մտցրել եմ, տարել եմ: Ով ռաստվավ ասում եմ՝ հլը նստի ավտոն:

-Մաման ա ասել իրանցը շուտ, մորքուրն էլ ասել ա՝ ես գաղափար չունեմ, դու որը ասես՝ ես էնի կանեմ, որ համարը պետքա բան, մաման ասել էր՝ առաջին համարը բան կեթանք կըլնտրես, հետո որ Արկադի մերը գալիս մտնում ա տատու տունը, կանգնում ասում ա՝ հեսա ավտոյա գալիս բան, մորքուրն էլ ասում ա հեսա Արմիկենց հետ ես պիտի էթամ էլի, մամային ուր տանեմ բան, տատուն, տենց տատուն էլ համոզում տանում են:

-Հա, հաստա՞տ:

-Հարյուր տոկոսանոց բան եմ քեզ ասում ախպերս:

-Արտակի աղջիկը տարա՞ր:

-Հա, 1 ա դրել ախպերս: Տոշնի ա, տոշնի ա սաղ․․․»,- լսվում է հեռախոսազանգի ընթացքում։

«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը»,- ասվում է ՔԿ հաղորդարության մեջ։

Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, որի մաս են կազմում «Առաջ» և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները, զբաղեցրին երկրորդ տեղը։ Այս ուժի օգտին քվեարկել էր ընտրողների շուրջ 32 տոկոսը՝ 10․051 քվե։ Ցուցակը գլխավորում էր Սևակ Խաչատրյանը։ Խաչատրյանն այսօր ֆեյսբուքում գրառում էր արել հետևյալ բովանդակությամբ․ «Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ:  Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ:  ՔՊ-ականների վախերը Վաղարշապատից դեռ չեն անցել»: