Մինչև 720 000 դրամ աշխատավարձի խոստում, ատեստավորման դժվարություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 16:31
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռազմական ակադեմիայում ուսանած և «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայության մեկնած զինվորականների ավարտական քննության արդյունքները կհամարվեն որպես ատեստավորման ցուցանիշ։ Զինծառայողները զորամասեր ծառայության կմեկնեն արդեն բարձրացված աշխատավարձերով։ Այս փոփոխությունն ԱԺ-ում նախորդ շաբաթ ներկայացրել էր Սուրեն Պապիկյանը։

Այս փոփոխությանը զուգահեռ՝ Factor TV-ն տևական ժամանակ է՝ Հայաստանի Զինված ուժերի թիկունքային ծառայողներից ահազանգեր է ստանում, որ ատեստավորման գործընթացը երեք տարի է՝ ձգձգվում է։ Զինծառայողներից մեկն անանուն մնալու պայմանով մեզ փոխանցեց, որ որևէ հիմնավոր բացատրություն չի տրվում, թե ինչու են իրենք զրկված ատեստավորման հնարավորությունից։ Ըստ նրա՝ ոմանք անցել են ատեստավորման համար նախատեսված քննությունների մի մասը և սպասման մեջ են։

Պաշտպանության նախարարությունը Factor TV-ի գրավոր հարցմանն ընդհանրական պատասխան է տվել՝ նշելով, որ ատեստավորման գործընթացը չի դադարեցվել։  Մենք հարցադրմամբ շեշտել էինք թիկունքայինների համար առաջացած խնդիրները, որոնց պաշտպանական գերատեսչությունն անդրադարձ չի կատարել։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, մինչդեռ, նշում է՝ դիմողների առատության պայմաններում ծանրաբեռվածության պատճառով է, որ որոշ զինծառայողների ատեստավորումը ձգձգվում է։

Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ևս ահազանգեր է ստացել զինծառայողներից։

Իսկ ահա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խիստ լավատես է։ Նա պնդում է՝ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ թիկունքայինների համար ատեստավորման գործընթացը դանդաղում է։ Քոչարյանը, սակայն, նույն վստահությամբ չի կարող ասել, թե թիկունքից քանի զինծառայող է ատեստավորվել։

Factor TV-ին դիմած զինվորականներից մի քանիսը ռեպորտաժի պատրաստման ընթացքում տեղեկացրին, որ իրենց ատեստավորման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ արդեն հրամաններ են ստացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան