ՀՀ-ն կարող է ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ դաշնակից դառնալ․ ԱՄՆ-ին ռեգիոնում հենակետեր են պետք, Իսրայելը խնդրահարույց է․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Քաղաքագետ Միքայել Զոլյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան համարում է իրադարձություն, որի առթիվ կարելի է շնորհավորել։ «Ինձ թվում է՝ սա իրոք պատմական իրադարձություն էր, որը հետո կհիշեն տարիներ անց՝ որպես Հայաստանի նոր միջազգային դերի խորհրդանիշ», – նշում է նա Factor TV-ին տված հարցազրույցում։

Զոլյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է մի վիճակում, երբ ունի հիանալի հնարավորություն ոչ միայն սեփական անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու, այլև «ապագայի աշխարհում կարևոր տեղ զբաղեցնելու» համար։ Նա համեմատություն է անցկացնում Հայաստանի անկախության շրջանի հետ՝ նշելով, որ երկիրը երկար ժամանակ գտնվել է մի յուրօրինակ թակարդում։

«Մինչև հիմա, 91 թվականից ի վեր, երբ Հայաստանը դարձավ անկախ, մենք բավարարվում էինք ինչ-որ այսպես երրորդ աշխարհի պետության դերով, որը, ըստ էության, գոյատևում է ուղղակի։ Այդ թակարդը այնքան լուրջ էր, որ ընդհանրապես կարող էր պետությունը վերանալ կամ գոնե զրկվել իր ինքնիշխանությունից։ Ցավոք, ողբերգական հետևանքներ ունեցավ այս ամենը մեզ համար. մենք կորցրեցինք Արցախը, որը շատ ցավալի և ողբերգական կորուստ է, բայց հիմա այդ փուլը ավարտված է։ Մենք թակարդից գրեթե դուրս ենք եկել»։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը կանգնած է նոր հնարավորության առջև, որը պայմանավորված է համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներով։ Նա զուգահեռ է տանում խորհրդային տարիներին կիբեռնետիկայի զարգացման հետ, երբ Երևանը Մոսկվայի, Լենինգրադի և Կիևի հետ դարձել էր ոլորտի կենտրոններից մեկը, սակայն այդ ներուժը կորսվեց պատերազմի և արտագաղթի հետևանքով։

«Հիմա նոր հնարավորություն է ստեղծվում, որովհետև նոր տեխնոլոգիական հեղափոխություն է հասունանում աշխարհում, արդեն սկսվել է, որը կապված է արհեստական բանականության հետ։ Սա բերելու է շատ ուրիշ փոփոխությունների՝ և՛ քաղաքական, և՛ հասարակական։ Նոր որակի հասարակություն է ձևավորվում։ Մենք հիմա շանս ունենք այդ նոր ձևավորվող հասարակության առաջին շարքերում հայտնվել այնպես, ինչպես հայտնվել է Հարավային Կորեան, Թայվանը, Սինգապուրը նախորդ փուլում։ Մենք այդ նախորդ փուլը բաց թողեցինք, բայց հիմա այս նոր փուլում մենք հնարավորություն ունենք  այդ փոփոխությունների առաջին շարքերում հայտնվել»։

Միքայել Զոլյանը մի քանի գործոն է առանձնացնում, թե ինչու է Միացյալ Նահանգները պատրաստ տրամադրել Հայաստանին առաջադեմ տեխնոլոգիաներ։ Դրանցից մեկն այն է, որ ԱՄՆ-ի հարաբերություններն ավանդական գործընկերների հետ ճգնաժամի կամ վերափոխման մեջ են։ Մյուս պատճառը Թայվանի շուրջ ստեղծված անորոշությունն է, որը ԱՄՆ-ին ստիպում է փնտրել բարձր տեխնոլոգիական հանգույցների այլընտրանքային տարբերակներ։

«Նրանք փնտրում են, թե ովքեր են այդ պոտենցիալ նոր Թայվանները։ Խոշոր պետություններին այսպիսի տեխնոլոգիաներ նրանք չեն փոխանցում, որովհետև եթե այսպիսի տեխնոլոգիաներ դուք փոխանցեք Ռուսաստանին կամ Չինաստանին, նրանք կդառնան ձեր մրցակիցը։ Իսկ, օրինակ, Հայաստանը կամ Սինգապուրը, կամ Թայվանը, կամ Շվեդիան դժվար թե դառնան ձեր մրցակիցը, որովհետև այդ մասշտաբը չի»։

Զոլյանը նաև ընդգծում է Հայաստանի քաղաքական և փորձագիտական դաշտի որակական փոփոխությունը վերջին տարիներին։ «Մեր քաղաքական վերնախավը և բոլոր այն մարդիկ, ովքեր ակտիվ զբաղվում են քաղաքականությամբ՝ փորձագետներ, լրագրողներ, դիվանագետներ, բավականին կոփվել են և անցել են շատ լուրջ դպրոց։ Այսօրվա աշխարհում շատ կարևոր է, որ դու կարողանաս ճիշտ կողմնորոշվել, մի կողմից շատ նուրբ խաղաս, մյուս կողմից պետք է երբեմն վճռական քայլեր կատարես և շատ իրատես լինես»։

Քաղաքագետը զգուշացնում է ԱՄՆ-ին որպես «նոր Ռուսաստան» կամ «մեծ եղբայր» դիտարկելու վտանգների մասին։ Նրա խոսքով՝ սա ոչ թե փրկչի, այլ քաղաքական գործընկերության մասին է, որտեղ շահերը պետք է համընկնեն։ Որպես օրինակ՝ նա բերում է Հունաստանի և Թուրքիայի պարագան, որտեղ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, սակայն Արևմուտքը սպառազինում է Հունաստանին՝ Թուրքիային զսպելու և ռազմական հավասարակշռություն պահպանելու համար։

«Այդ նույն մոդելն է գնալու մեզ մոտ էլ։ Մենք բոլորս հայտնվելու ենք ամերիկյան անվտանգության գոտում, բոլորս համարվելու ենք ամերիկացիների գործընկերները, և միևնույն ժամանակ լինելու է որոշակի ռազմական բալանս։ Սա լրիվ հակառակվում է նրան, ինչ որ անում էր Ռուսաստանը»։

Զոլյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հաջողությունը մեծապես կախված է հենց հայկական կողմից։ «Եթե մենք, այսպես ասած, վառենք այս ամեն ինչը, այս պրոցեսը չի շարունակվի։ Դրա համար շատ մեծ պատասխանատվություն է մեզ վրա։ Պետք չի կորցնել գլուխը ու իրականության զգացողությունը և մտածել, որ մենք գտանք նոր փրկիչ, տեր, տիրակալ, մեծ եղբայր։ Արդեն մենք դա տեսել ենք՝ ինչի է հանգեցնում, պետք չի դա կրկնել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան