Ադրբեջանում քաղբանտարկյալները բաց նամակ են հղել Թրամփի վարչակազմին՝ Վենսի այցին ընդառաջ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ադրբեջանի քաղբանտարկյալներն ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի՝ Բաքու այցին ընդառաջ բաց նամակով դիմել են Դոնալդ Թրամփի վարչակազմին։

«Մենք՝ Ադրբեջանի քաղբանտարկյալներս, ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մեր երկրում մարդու իրավունքների տխուր վիճակի վրա։ Վերջին տարիներին Հարավային Կովկասի ամենաավտորիտար երկրում՝ Ադրբեջանում, տեղի է ունեցել մարդու իրավունքների լիակատար խախտում, որի հետևանքով անհիմն մեղադրանքներով ձերբակալվել են բոլոր անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու քաղաքացիական հասարակության ակտիվիստները, քաղաքական ակտիվիստները, քննադատ գիտնականները և ընդդիմադիր քաղաքական առաջնորդները։ Երկրում լիովին սահմանափակված են լրատվամիջոցների, խոսքի և հավաքների ազատությունը։

Քանի որ որոշումները կայացվում են քաղաքական հրամանների հիման վրա, տեղական դատարաններում չեն ապահովվում բանտարկյալների տարրական իրավունքները, իսկ միջազգային դատարանների որոշումները չեն կատարվում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանություններն անտեսում են միջազգային կոչերը, չեն կատարում մարդու իրավունքների վերաբերյալ իրենց պարտավորությունները, ընդհակառակը, ամեն օր խստացնում են բռնաճնշողական քաղաքականությունը։ Երկրի ներսում քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանող մարդիկ ենթարկվում են ճնշման։ Սա հանգեցնում է նոր ձերբակալությունների կամ երկրից ակտիվիստների հեռանալուն։

Միացյալ Նահանգների հիմնադիր փիլիսոփայության հիմնական սկզբունքներից մեկը և արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն աշխարհում մարդու ազատությունների և ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն է։ Հետևաբար, հղում անելով Միացյալ Նահանգների փորձին Բելառուսում և Վենեսուելայում քաղբանտարկյալների հետ կապված, կոչ ենք անում ձեզ ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին և ձեռնարկել գործնական քայլեր»,- ասվում է նամակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի