Նիկոլ Փաշինյանը, եթե ազնիվ է, պետք է իր քվեն տա ՀՀԿ-ին. Վիգեն Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

ՀՀԿ ցուցակն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգլխավորի Վիգեն Սարգսյանը: Նա ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո ասաց նախկին պաշտպանության նախարարը: Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը հրապարակվելու է նոյեմբերի 14-ին:

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը բացի այն, որ չի լինելու ՀՀԿ ցուցակում, նաև չի մասնակցելու նախընտրական քարոզարշավին: Այս մասին նշեց Վիգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ նույն կարգավիճակում է լինելու նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Ի դեպ, Կարեն Կարապետյանը չէր մասնակցում այսօրվա նիստին։

Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն հայտ է ներկայացնում այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ: «Կարծում ենք, որ ունենք դրա հնարավորությունը, մեր ռեսուրսը, մեր գիտելիքն ու փորձը դա թույլ է տալիս, գումարած դրան՝ մենք ունենք սկզբունքային հակասություններ գործող իշխանության հետ, որոնք թույլ են տալու ընդդիմադիր ուժի կարգավիճակը լիարժեք օգտագործել ավելի արդյունավետ կառավարում ունենալու համար», – հայտարարեց Վիգեն Սարգսյանը։

Նա նաև ասաց՝ եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է ունենալ իսկական ընդդիմություն, ապա քվեախցիկում իր քվեն պետք է տա ՀՀԿ-ին:

«Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, ինքը, մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է Հանրապետական կուսակցության օգտին, որովհետև նա անձամբ ապագա խորհրդարանում որպես բանավեճի գործընկեր իրեն այլընտրանք պետք է որ չտեսնի: Եթե նա դա չանի, ուրեմն նա ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»,- ասաց նա և պատասխանելով մեր հարցին՝ հայտարարեց, որ ՀՀԿ-ն վերջին ընտրություններին բարձր վարկանիշ չի ունեցել, որ իր քվեից տար այլ ուժի:

ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջնորդ Վիգեն Սարգսյանը համակարծիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ պետք է ընտրություններից առաջ բանավեճ տեղի ունենա քաղաքական ուժերի միջև: «Անպայման կմասնակցեմ բանավեճին: Ես շատ ուրախ եմ, որ վարչապետը եկել է այդ նույն համոզման, որը անցյալ ընտրությունների ժամանակ ես արտահայտել եմ: Ցավոք սրտի, դուք լավ հիշում եք, որ այն ժամանակ բազմաթիվ ուժեր մերժեցին բանավեճի գաղափարը, և այն ուժերը, որոնք համաձայնել էին, ասացին, թե քանի որ բոլորը չեն գալիս, ուրեմն մենք էլ չենք գալիս: Ես կարծում եմ՝ դա շատ վատ մոտեցում է: Եթե որևէ մեկը չի գալիս բանավեճի, դա իր թուլությունն է: Բանավեճի անպայման պետք է գնալ, մասնակցել», – ասաց նա:

Հարցին՝ ինչու պետք է ժողովուրդը քվե տա ՀՀԿ-ին, Սարգսյանն արձագանքեց․ «Որովհետեւ մենք երկար տարիներ լինելով իշխանություն, գիտենք մեր երկիրը շատ մանրամասն, գիտենք եղած խնդիրները և ամենակարևորը՝ ունենք գործող իշխանությանն ապացուցելու բան։ Շատերը մեզ ասում են՝ դուք իրավունք չունեք ուղղակի թողնել գնալ, դուք պարտավոր եք միավորել ջանքերը, օգնել նոր կառավարությանը հասնել արդյունքի։ Օգնելու և միավորելու տարբեր ձևեր կան։ Կամ մենք դառնում ենք մեկ կուսակցության անդամ և կառուցում ենք տոտալիտար հասարակարգ, կամ ունենում ենք բազմակուսակցական համակարգ, բազմակարծություն և դրա շրջանակներում  մատնանշում ենք խնդիրները, փորձում ենք գտնել արդյունավետ լուծումները ու դրանք տեղ ենք հասցնում»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ՀՀԿ-ն որոշեր չմասնակցել ընտրություններին, դա ազնիվ չէր լինի՝ ձեռքերը լվալ ու ասել, քանի որ իշխանություն չենք, երկրի ճակատագիրը մեզ չի մտահոգում։

Վիգեն Սարգսյանը չի կարծում, որ խաղի կանոնների խախտում կլինի, եթե Նիկոլ Փաշինյանն ընտրողներին առաջարկի ընտրել ՔՊ-ին միայն այն բանի համար, որ պետք է ամրագրվի հեղափոխության վերջնական հաղթանակը: «Տարօրինակ կլինի, եթե վարչապետն այլ բան հայտարարի: Նիկոլ Փաշինյանը պարտավոր է գնալ և քարոզել ՔՊ-ի համար: Նա պետք է փորձի ապացուցել, թե ինչքան վարկանիշ ունեն իր արժեքները: ՀՀԿ-ն պետք է փորձի հասկանալ, թե տակը մնացող ձայների քանի տոկոսը կարող է վերցնել՝ որպես ընդդիմադիր ուժ»:

Կարեն Կարապետյանին ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում փոխարինած Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀԿ  կանանց կառույցի ղեկավար է ընտրվել  Կարինե Աճեմյանը՝  փոխարինելով Հերմինե Նաղդալյանին: Փոխվել է նաև երիտասարդական թևի ղեկավարը․Կարեն Ավագյանի փոխարեն ընտրվել է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը:

Հայկ Վարդանյան