ՌԴ ԱԴԾ-ն ռուս գեներալի դեմ մահափորձի համար Ուկրաինային է մեղադրել

Լուրեր

18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
Բոլորը

ՌԴ ԳՀՎ (ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության) պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի գործով ձերբակալված Լյուբոմիր Կորբան և Վիկտոր Վասինը «հայտնել են մահափորձի հանգամանքների մասին», հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հատուկ  ծառայության տվյալներով՝ Մոսկվայում մահափորձը կատարվել է «Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարականով»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան նախկինում Reuters-ին  ասել էր, որ Կիևը ներգրավված չէ գեներալի դեմ մահափորձում։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չի մեկնաբանել մահափորձը։

ԱԴԾ-ն հայտարարել է, որ Կորբան, ենթադրաբար, հավաքագրվել է Ուկրաինայի կողմից 2025 թվականի օգոստոսին Տերնոպոլում, «կրակային պատրաստություն անցել Կիևում, ինչպես նաև պոլիգրաֆի թեստ, Zoom տեսակոնֆերանսի ծառայության միջոցով հաղորդակցվելու հրահանգներ ստացել և 2025 թվականի օգոստոսին տեղափոխվել Ռուսաստան Կիև-Քիշնև-Թբիլիսի-Մոսկվա երթուղով»։

ԱԴԾ-ն նաև պնդում է, որ «Կորբայի որդին՝ Լեհաստանի քաղաքացի Լյուբոշ Կորբան, որը բնակվում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում, մասնակցել է նրա հավաքագրմանը՝ լեհական հատուկ ծառայությունների օգնությամբ»։ Ապացույցներ, սակայն, չեն ներկայացվում։

Նշվում է, որ Կորբա ավագը հետևել էգեներալին, ապա «Մոսկվայի մարզում գտնվող թաքստոցից գտել խլացուցիչով և փամփուշտներով ՊՄ ատրճանակ, որն այնտեղ տեղադրվել է ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից, ինչպես նաև Ալեքսեևի բնակության վայրի շենքի մուտքի դռան էլեկտրոնային բանալին, որը գաղտնի կերպով հանձնել է Զինաիդա Սերեբրիցկայան, որը բնակարան է վարձակալել այն ​​շենքում, որտեղ տեղի է ունենում հարձակումը»։ Ռուսական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ Սերեբրիցկայան բնակարան է վարձակալել Ալեքսեևի հետ նույն շենքում և տեղեկություններ հավաքել նրա մասին։

Հայտարարության համաձայն՝ Կորբան աստիճանավանդակի հարթակում չորս կրակոց է արձակել, որից հետո դեն է նետել ատրճանակն ու պայուսակը, փոխել վերարկուն և մեկնել ԱՄԷ, որտեղ ձերբակալվել է։

ԱԴԾ-ն նաև հայտարարել է պարգևատրման մասին․ «Ալեքսեևի դեմ հաջողված մահափորձի դեպքում» Ուկրաինան, իբր, խոստացել է Կորբային վճարել 30,000 դոլար։

Հատուկ ծառայության տվյալներով՝ Կորբայի հանցակից Վասինը նրա համար բնակարան է վարձակալել, ինչպես նաև ապահովել է նրան ճանապարհորդության համար տոմսերով։ ԱԴԾ-ն Վասինին բնութագրել է որպես «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» կողմնակից, որը համարվում է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է Ռուսաստանում, և բողոքի ցույցերի մասնակից։

Ալեքսեևի դեմ մահափորձը տեղի է ունեցել ուրբաթ Մոսկվայում: Շաբաթ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ գեներալը գիտակցության է եկել, և որ «նրա կյանքին սպառնացող վտանգն անցել է»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի