ՀՀԿ խորհրդի նիստն անցնում է լարված մթնոլորտում. ցուցակներն այսօր չեն հրապարակվելու. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լարված մթնոլորտում արդեն երկու ժամից ավել է շարունակվում է ՀՀԿ խորհրդի նիստը: Քիչ առաջ նիստը լքեց ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանը: Նա չպատասխանեց որևէ հարցի: Մեզ հասած տեղեկություններով՝ լարվածության պատճառը ոչ միայն ցուցակներում տեղերի բաշխումն է, այլև այն, որ չնայած կուսակցության նախագահի հորդորին, որոշ ՀՀԿ-ականներ չեն ցանկանում առաջադրվել ռեյտինգայինով։

Մասնավորապես՝ ՀՀԿ ԳՄ անդամ Վարդան Այվազյանը չի առաջադրվելու որպես ռեյտինգային թեկնածու: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց նա:

Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ևս հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու ընտրություններին, բայց եկել է, որ լսի, թե ինչ են ասում: Հարցին՝ ՀՀԿ-ն ձայն կհավաքի՞, Գաբրիելյանն ասաց. «Աստված գիտի»:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին նախարար Վահան Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ իր մասնակցությունը նիստի ընթացքում է որոշվելու։

Իսկ ահա էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը հարցին չպատասխանեց։

Ուշագրավ է, որ ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցում է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը: Factor.am-ը դեռևս երկու շաբաթ առաջ գրել էր, որ Բաբլոյանը չի առաջադրվելու, մեր տեղեկությունները հաստատել էին ԱԺ-ի աշխատակազմից: Մի քանի օր առաջ էլ Արա Բաբլոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ որդին ևս չի առաջադրվելու:

Մեր տեղեկություններով՝ այսօր ՀՀԿ համամասնական ցուցակը չի հրապարակվելու։ ՀՀԿ-ականները պատրաստվում են ցուցակները հրապարակել նոյեմբերի 14-ին: Այսօր նիստից հետո միայն հայտարարվելու է այն մասին, թե ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է, թե՝ ոչ: Այդ մասին հայտարարելու է Վիգեն Սարգսյանը, ով, ի դեպ, քիչ առաջ ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ:

Հայկ Վարդանյան