Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Մանչեսթեր աշխատանքային այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի շրջակա միջավայրի հարցերով դեսպան Բարբարա Պոմպիլիի հետ։ Այս մասին նախարարն հայտնել է ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բնապահպանական համագործակցության ընթացիկ օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները։ Զրույցի առանցքում եղել են նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական հարցերը։

Բարբարա Պոմպիլին վերահաստատել է, որ Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ COP17-ի բարձր մակարդակով կազմակերպման և նախապատրաստման ուղղությամբ։ Այդ աջակցությունը կներառի կազմակերպչական և տեխնիկական աջակցություն, ինչպես նաև աշխատանք միջազգային գործընկերների հետ բանակցային գործընթացներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդեն ձևավորված համագործակցությանը։ Մասնավորապես՝ նշվել են 2016 թվականից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում Ֆրանսիայի Միջազգային ջրային գրասենյակի հետ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև նախարարության համակարգում գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությունը Météo-France-ի և Météo-France International-ի հետ։

Հանդիպումն ամփոփելով՝ նախարար Համբարձում Մաթևոսյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը ֆրանսիական կողմի հետ՝ COP17-ի հաջող կազմակերպումը դարձնելով Հայաստանի միջազգային ներգրավվածության և կենսաբազմազանության պաշտպանության օրակարգի առաջխաղացման կարևոր հարթակ։