«Իզի Փեյ»-ը՝ հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

EasyPay ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված հեռահաղորդակցության ընկերությունների հետ համագործակցության դադարեցման շուրջ ծավալվող իրավիճակի հավելյալ պարզաբանման հետ։

««Իզի Փեյ» (EasyPay) ընկերությունը, հավատարիմ մնալով թափանցիկության, պատասխանատվության և հանրային շահի առաջնայնության իր սկզբունքներին, անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ, որն անմիջականորեն առնչվում է հարյուրհազարավոր քաղաքացիների ամենօրյա վճարային հարմարավետությանը։

Վերջին շրջանում «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ներկայացված համագործակցության նոր պայմանները, մասնավորապես՝ միջնորդավճարների 40–50 տոկոսանոց կտրուկ կրճատման պահանջը, կրում են միակողմանի բնույթ և չեն համադրվում փոխշահավետ համագործակցության և տնտեսական հիմնավորվածության սկզբունքների հետ։

Միևնույն ժամանակ տեղեկատվական հոսքում նկատվում է մոտեցում, որի համաձայն՝ հեռահաղորդակցության ծառայությունները դիտարկվում են հանրային կարգավորման ներքո գործող կոմունալ ծառայություններին բնորոշ տրամաբանությամբ։ Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ կոմունալ ծառայությունների սակագները սահմանվում են պետական կարգավորման մեխանիզմներով և գործում են մրցակցային դաշտից դուրս, մինչդեռ հեռահաղորդակցության օպերատորները մասնավոր բիզնես սուբյեկտներ են և գործունեություն են իրականացնում ազատ շուկայական և մրցակցային պայմաններում։

EasyPay-ը ծառայությունների անվտանգությունն ու անխափանությունը ապահովում է շարունակական ներդրումների միջոցով՝ տեխնիկական հուսալիության, կիբերանվտանգության, ինքնասպասարկման տերմինալների սպասարկման, ինչպես նաև թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման ուղղություններով։ Նշված գործոնները վճարահաշվարկային ծառայությունների որակի ապահովման օբյեկտիվ բաղադրիչներ են և անմիջական ազդեցություն ունեն ծառայության ինքնարժեքի ձևավորման վրա։ Միաժամանակ վճարահաշվարկային ծառայությունների առանձնահատկությունները, մասնավորապես՝ հեռահաղորդակցության ոլորտում մանրադրամների մուտքագրմամբ ուղեկցվող գործարքների մեծ ծավալը և հետևաբար կանխիկ դրամական միջոցների ինտենսիվ Public շրջանառությունը, պահանջում են գործառնական մեծ ռեսուրսներ, ինչը ևս պետք է հաշվառվի տնտեսական պայմանների ձևավորման ընթացքում։

Առաջարկվող միջնորդավճարների 40–50 տոկոսանոց կրճատումը չի համադրվում գործող ծախսային և գործառնական կառուցվածքի հետ և էական ազդեցություն ունի ծառայությունների կայուն և որակյալ մատուցման հնարավորությունների վրա։ EasyPay-ի կողմից ներկայացված կառուցողական և փոխզիջումային մոտեցումները, ցավոք, չեն ստացել համաձայնություն, ինչի արդյունքում հեռահաղորդակցության օպերատորների կողմից իրականացվել է պայմանագրային հարաբերությունների միակողմանի դադարեցում։

Ստեղծված իրավիճակը կարող է սահմանափակել Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող օգտատերերի համար EasyPay-ի ենթակառուցվածքների միջոցով վճարումների հասանելիությունը, ինչպես նաև առաջացնել լրացուցիչ ռիսկեր՝ շուկայում չկարգավորվող ստվերային միջնորդական լուծումների հնարավոր տարածման տեսանկյունից։

Շուկայական հավասարակշռության և արդար մրցակցային միջավայրի պահպանման նպատակով EasyPay-ն արդեն դիմել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին։

Ընկերությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու մասնագիտական երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ և բաց է բանակցությունների համար՝ համոզված լինելով, որ արդյունավետ համագործակցությունը հնարավոր է բացառապես արդար տնտեսական պայմանների և փոխշահավետության սկզբունքի հիման վրա՝ ի շահ Հայաստանի վճարահաշվարկային համակարգի կայուն զարգացման և քաղաքացիների շահերի պաշտպանության»։

Նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել նաև «Թել-Սել» ընկերությունը։