Իրանի մի քանի քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հունվարի 31-ին Իրանի մի քանի քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ DW-ի փոխանցմամբ՝ ամենախոշոր պայթյունը գրանցվել է երկրի հարավում գտնվող նավահանգստային Բենդեր-Աբբաս քաղաքում։

Պետական հեռուստատեսության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել բուլվար Մոալլեմի շրջանում գտնվող ութհարկանի շենքում, որի հետևանքով երկու հարկ ամբողջությամբ ավերվել է, վնասվել են ավտոմեքենաներ և խանութներ։ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ զոհվել է մեկ մարդ, ևս 14-ը՝ վիրավորվել։

Mehr գործակալությունը հաղորդում է նաև Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի մասին։ Նախնական տվյալներով՝ այնտեղ կարող է զոհված լինել չորս մարդ։ Տեղական փրկարար ծառայությունը հայտնել է, որ պատճառը, հավանաբար, գազի արտահոսքն է։

ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվել նաև Պարանդ և Թավրիզ քաղաքներում հնարավոր պայթյունների մասին, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա։

Միաժամանակ սոցիալական ցանցերում տարածված լուրերը Բենդեր-Աբբասում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրիի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ հերքվել են իրանական ԶԼՄ-ների կողմից։

Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ Իսրայելը որևէ կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ։
Նշվում է նաև, որ Իրանի զինված ուժերը վերջին ժամերին ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին բերվել են լիակատար մարտական պատրաստության վիճակի։