Պարույր Հովհաննիսյանը փոխնախագահի կարգավիճակով նախագահել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հունվարի 27–28-ը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, որպես Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահ, նախագահել է 2026 թ. համակարգման հատվածի քննարկումները, որոնք նվիրված էին Խորհրդի համակարգվածության, արդյունավետության և 2030 Օրակարգի իրականացման վերջին փուլում դրա դերակատարության ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

«Տնտսոցխորհի 80-ամյակի համատեքստում քննարկումները վերահաստատեցին ընդհանուր ըմբռնումը, որ համակարգումն այլևս հանդիսանում է հավաքական վստահելիության և արդյունավետության չափանիշ։

Քննարկումների ընթացքում նշվեց, թե ինչպես կարող է Խորհուրդը առավել արդյունավետ կերպով միավորել խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների և հումանիտար գործողությունների ուղղությունները, գլոբալ հանձնառությունները վերածել անդամ պետություններին ուղղված գործնական աջակցության, ինչպես նաև ուժեղացնել համակարգվածությունը, կանխատեսելիությունն ու հաշվետվողականությունը՝ 2030 Օրակարգի իրականացման վերջին փուլին ընդառաջ։

Հիմնական ուղերձն էր․ Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է՝ ավելի հստակ քաղաքական ուղղորդման, ավելի արդյունավետ վերահսկողության, շահագրգիռ կողմերի ներառական մասնակցության և արդյունքների ու իրական ազդեցության վրա կենտրոնանալու միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։