Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ Հանրապետության նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկու երկրները ակտիվորեն համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակամից։

Դեսպան Նիևես Պորտուոնդոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությանը՝ ընդգծելով Հայաստանի և Կուբայի արդյունավետ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում և այդ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Շեշտվել է տարբեր ոլորտներում համագործակցության ներուժը, մասնավորապես՝ առողջապահության բնագավառում փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնք կարող են նպաստել երկու երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։

Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, որոնց համատեքստում կողմերն ընդգծել են միջազգային իրավունքի և միջազգային նորմերի պահպանության կարևորությունը՝ որպես կայունության, անվտանգության և խաղաղ համակեցության հիմնարար նախապայման։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP-17 համաժողովի շուրջ՝ կարևորելով գլոբալ հիմնախնդիրների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի մեկտեղումը և համատեղ պատասխանատվության գիտակցումը։