Քոչարյանի պնդումը 10 խոշորագույն հարկատուների մասին չափազանցված է

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ չափազանցված պնդում է արել, թե Հայաստանի 10 խոշորագույն հարկատուների աշխատանքը կախված է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններից։

«Վերջերս հրապարակվել է խոշոր հարկատուների ցուցակը։ Վերևի 10-ը վերցրեք։ Դրանցից 8-ը ամբողջությամբ փող են աշխատում Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա», – ասել է Քոչարյանը։

Նա այս պնդումն արել է այն համատեքստում, որ Ռուսաստանում կարող են կտրուկ որոշումներով փակել այդ ընկերությունների մուտքը Ռուսաստան։

Factor․am-ը դիտարկեց 10 խոշորագույն հարկատուների ցանկը, որից բխում է հետևյալը։

Հարկատուների առաջատար տասնյակում տեղ գտած ընկերություններից երկուսը խաղային բիզնեսում են («Դիջիթեյն» և «Սոֆթ Կոնստրակտ»), որոնք աշխատում են օնլայն խաղադրույքների, բուքմեյքերական ընկերությունների ծրագրային ապահովման, ինչպես նաև՝ ինտերնետ խաղերի վրա և, ըստ էության, չունեն ՌԴ-ից կախվածություն։

Խոշորագույններից ևս երկուսը բանկեր են («Արդշինբանկ» և «Ամերիաբանկ»)։ Դրանք ևս զգալիորեն շահել են Ռուսաստանից Հայաստան մարդկանց և կապիտալի ներհոսքից, սակայն դա դժվար է համարել Ռուսաստանի հետ հարաբերություններից կախվածություն։

Երկուսը ծխախոտ արտադրողներ են («Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»)․ այս ընկերությունները պետք է դիտարկել դեպի Ռուսաստան ծխախոտի արտահանման համատեքստում։

Հայաստանից արտահանվող ծխախոտի ընդամենը 10 տոկոսն է գնում Ռուսաստան (UNComtrade, 2024): Առաջատարներն են Իրաքը՝ 47 տոկոս, և ԱՄԷ-ն՝ 14,5 տոկոս։

Խոշորագույն 3-րդ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որի արտադրանքի միայն 13,6 տոկոսն է արտահանվում Ռուսաստան (ամենաթարմ տվյալները՝ 2023 թ․)։

Ցանկի մյուս երեք ընկերությունների դեպքում է Ռուսաստանի հետ հարաբերություններից կախվածությունը ընդգծված։

  • Գազպրոմ Արմենիան զբաղվում է ռուսական գազի բաշխումով։
  • Մոբայլ Սենթր ընկերության խոշորագույն հարկատու դառնալը համընկել է դեպի Ռուսաստան էլեկտրոնիկայի վերարտահանման հետ,
  • CPS ընկերությունը զբաղվում է վառելիքի ներկրմամբ և վաճառքով, որի զգալի մասը ներմուծվում է Ռուսաստանից։

Այսպիսով, խոշորագույն 10 հարկատուների թվում կան ընկերություններ, որոնց աշխատանքը կախված է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ։ Սակայն ավելի շատ են ընկերությունները, որոնց աշխատանքը կախված չէ կամ քիչ է կախված ՌԴ հետ հարաբերություններից։

Խոշոր հարկատուների վերաբերյալ տեղեկությունները կարող եք գտնել Factor TV-ի այս հոդվածում։

Գարիկ Հարությունյան