ՔՆՆԱՐԿՈւՄ․ Պատերազմի սպառնալիք՝ սահմանակից Իրանի դեմ․ վտանգավոր իրավիճակ ՀՀ-ի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Իրանի շուրջ զինուժ կենտրոնացնող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միաժամանակ հայտարարում է, որ պլանավորում է խոսել Իրանի հետ։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարում է, որ ամերիկացի զինվորականները պատրաստ են իրականացնել նախագահի ցանկացած որոշում։ Թրամփն ասում է՝  Իրանի դեմ ռազմանավեր չեն կիրառվի, եթե Թեհրանը  Վաշինգտոնի հետ միջուկային գործարքի հարցով նստի բանակցությունների սեղանի շուրջ։ 

«Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ուժով: Ինչպես և Վենեսուելայի պարագայում, այս դեպքում ևս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն և եթե պետք լինի, բռնության կիրառմամբ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել միջուկային բանակցություններ սկսել՝ «տարածաշրջանում ավերիչ հետևանքներ ունեցող ճգնաժամից խուսափելու համար»։ 

ԱՄՆ-Իրան լարվածությունն ավելի է սրվել է Իրանում իշխանությունների կողմից բողոքի ցույցերի արյունալի ճնշումից հետո։ Թրամփը սպառնացել է միջամտել, եթե Իրանը շարունակի սպանել ցուցարարներին: Տվյալները տարբեր են․ առավել հավանական տվյալն այն է, որ ցույցերի ընթացքում զոհվել է մոտ 6 հազար մարդ: Ըստ TIME հանդեսի՝ իրանական աղբյուրների՝ հունվարի 8-ին և 9-ին սպանվածների թիվը կարող է գերազանցել 30 հազարը:

Արդյոք Իրանի դեմ նոր պատերազմ կարող է բռնկվել․ Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Արմեն Պետրոսյանը՝ արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ, Նելլի Մինասյանը՝ թուրքագետ, Աննա Դավթյան-Գրիգորյանը՝ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, իրանագետ, Սագո Արեանը՝ Մերձավոր Արևելիք խնդիրները լուսաբանող լրագրող, Արսեն Խառատյանը՝ «Ալիք մեդիա»-ի հիմնադիր, կոնֆլիկտաբան։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան