Թրամփի վարչակազմը գաղտնի հանդիպումներ է ունեցել Կանադայի անջատողականների առաջնորդների հետ․ FT

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մի քանի գաղտնի հանդիպումներ է ունեցել կանադական «Alberta Prosperity Project» (APP) խմբի ներկայացուցիչների հետ, որն Ալբերտա նահանգի անկախության համար պայքարող անջատողական շարժում է։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է Meduza-ն։

FT-ի աղբյուրների համաձայն՝ 2025 թվականի ապրիլից ի վեր Վաշինգտոնում APP-ի ղեկավարները երեք անգամ հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների հետ։ Փետրվարին նախատեսվում է ևս մեկ հանդիպում, որի ժամանակ APP-ի ներկայացուցիչները ցանկանում են խնդրել 500 միլիարդ դոլարի վարկ՝ անկախության հանրաքվեի դեպքում նահանգի կարիքները ֆինանսավորելու համար։

Հանդիպումներին մասնակցած APP-ի իրավաբանական խորհրդատու Ջեֆ Ռաթի խոսքով՝ ԱՄՆ-ը «չափազանց ոգևորված է ազատ և անկախ Ալբերտայի գաղափարով»։ Նա պնդում է, որ Թրամփի վարչակազմի հետ «շատ ավելի ամուր հարաբերություններ» ունի, քան Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի։

Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կառույցը պարբերաբար հանդիպում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, բայց որևէ պարտավորություն չի ստանձնել: Սպիտակ տունը նույնպես հաստատել է, որ հանդիպումները տեղի են ունեցել՝ նշելով, որ դրանք որևէ աջակցություն չեն ցուցաբերել: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի դիրքորոշմանը ծանոթ FT-ի աղբյուրի խոսքով՝ ո՛չ նա, ո՛չ էլ Ֆինանսների նախարարության մյուս պաշտոնյաները տեղյակ չեն վարկային առաջարկի մասին և մտադիր չեն քննարկել այն:

Կանադական Ալբերտա նահանգը հարուստ է նավթով. ըստ FT-ի՝ այն ամերիկյան շուկայում օտարերկրյա նավթի ամենամեծ աղբյուրն է։ Նշվում է, որ Alberta Prosperity Project-ի ներկայացուցիչների և Թրամփի վարչակազմի միջև հանդիպումները տեղի են ունենում Վաշինգտոնի և Օտտավայի միջև հարաբերություններում աճող լարվածության ֆոնին։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին քննադատական ​​ելույթ ունեցավ և աջակցություն հայտնեց Գրենլանդիային Միացյալ Նահանգների հետ դիմակայության մեջ, իսկ Թրամփը հետագայում հայտարարեց, որ հետ է կանչում Կանադայի մասնակցության հրավերը իր կողմից ստեղծված Խաղաղության խորհրդին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի