Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Նիկոլ Փաշինյանը Փարիզում կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։