Արևելագիտության ֆակուլտետը կարևոր քաղաքական դարբնոց է. ԵՊՀ-ում նշվեց ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետը տոնում է հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանի առիթով այսօր՝ նոյեմբերի 9-ին, համալսարանում մեկնարկեց Հայկական արևելագիտության միջազգային կոնգրեսը (ACOS’18), որին մասնակցում են շուրջ երեք տասնյակ գիտնականներ Հայաստանից և արտերկրից (ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա, Մերձավոր Արևելք):

Մինչ այդ, հիմնադրման 50-ամյակի առիթով նաև ֆակուլտետի հանդիսավոր նիստ տեղի ունեցավ՝ նախագահ Արմեն Սարգսյանի, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և այլք։

Արայիկ Հարությունյանը նիստին ներկայացավ միանգամից երեք դերով՝ ֆակուլտետի նախկին ուսանող, այժմյան դասախոս և ԿԳ նախարարի պաշտոնակատար: Խոստովանեց, որ արևելագիտության ֆակուլտետն իր կյանքի կարևորագույն կառույցներից է:

«Ֆակուլտետի ակադեմիական ավանդույթներն անձամբ եմ զգացել՝ ուսանելու տարիներին: Այն նաև կարևոր քաղաքական դարբնոց է եղել։ Ինչպես հիմնադրման սկզբնական շրջանում, այնպես էլ վերջին ամիսներին արևելագիտության ֆակուլտետի ուսանողներն ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքական գործընթացներին»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Ակադեմիական ազատ մշակույթ, ուսանողակենտրոնության մթնոլորտ ու բազմամշակութայնություն. սրանք են ֆակուլտետի կարևոր առանձնահատկությունները: Նախագահ Արմեն Սարգսյանը, սրանցից բացի, կարևորեց նաև նորարար գաղափարների կիրառումը։

«Շատ կարևոր է, որպեսզի ֆակուլտետն ընդլայնվի։ Հնդկագիտությունը, չինագիտությունը, Կենտրոնական Ասիայի այլ երկրների մասին հետազոտությունները հսկայական նշանակություն ունեն»,- ընդգծեց նախագահը։

Արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման պատմությանն անդրադառնալով՝ դեկան Ռուբեն Մելքոնյանն էլ շեշտեց, որ վերջերս կարևոր մի ծրագիր են նախաձեռնել, որի շնորհիվ ֆակուլտետում շուտով Արևելքի երկրների պատմությունն ուսանողներին հասանելի կլինի նաև հայերենով: Դրանց շարքում նա առանձնակի կարևորեց Ադրբեջանի պատմության հայալեզու գիրքը:

Մանրամասները՝ տեսանյութում: