ԵՄ-ն և Ադրբեջանը համաձայնության են եկել Նախիջևանում երկաթուղային նախագծի իրականացման շուրջ

Լուրեր

29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
Բոլորը

Եվրամիությունն ու Ադրբեջանն այսօր համաձայնել են ամրապնդել իրենց գործընկերությունը ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» նախաձեռնության և վերջերս մեկնարկած միջտարածաշրջանային կապերի ծրագրի շրջանակում։ Ադրբեջանում ԵՄ պատվիրակությունը հաղորդում է, որ կողմերը ձգտում են համատեղ բացահայտել նոր տնտեսական հնարավորություններ՝ տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և առևտրի ոլորտներում կայուն և դիմացկուն կապերի միջոցով, ինչպես նաև խթանել երկարաժամկետ համատեղ բարգավաճումը, համագործակցությունը և խաղաղությունը։

Եվրամիությունն ու Ադրբեջանը, Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ, համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի տեխնիկական և տնտեսական հիմնավորման  աշխատանքները: Սա նշանակալի ներդրում է Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում շարժունակության և տնտեսական հոսքերի բարելավման առումով։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ այս երկաթուղին կլինի ավելի լայն Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի մաս, որը նպատակ ունի կապել Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ 15 օրվա նախատեսված տարանցիկ ժամանակահատվածով։

Նշվում է, որ Եվրոպայի և Ասիայի միջև բազմազան, հուսալի և կայուն երթուղիներն ընդհանուր ռազմավարական շահերից են բխում։ Դրանց օգուտները փոխադարձ են և նվազեցնում են գերկախվածության ռիսկերը։

Երկկողմ և տարածաշրջանային աջակցության ծրագրերի հետ մեկտեղ, ապագա առաջնահերթ նախագծերը կամրապնդեն ԵՄ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը՝ նորարարական ֆինանսական գործիքների միջոցով։ Դրանք նաև կաջակցեն Ադրբեջանի ջանքերին՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, ամրապնդելու տարածաշրջանային կապվածությունը, ստեղծելու ներքին աշխատատեղեր և խթանելու ներառական ու կայուն գյուղական զարգացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի