Քալիֆորնիայի հայերը թիրախավորվում են Թրամփի վարչակազմի՝ ազգությամբ թուրք պաշտոնյայի կողմից․ OC media

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների ադմինիստրատոր Մեհմեթ Օզը մեղադրվում է Քալիֆորնիայի հայ համայնքին «թիրախավորելու» մեջ՝ այն բանից հետո, երբ նախկին հեռուստաաստղը և բժիշկը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա փողոցային հետաքննություններ է անցկացնում Լոս Անջելեսի, ենթադրաբար, հայկական թաղամասերում, գրում է OC media-ն։

Օզը, որը թուրք-ամերիկյան երկքաղաքացիություն ունի և ավելի հայտնի է որպես բժիշկ Օզ՝ որպես հեռուստահաղորդավար, երեքշաբթի տեսանյութ է տարածել, որտեղ նա մեքենայով շրջում է Լոս Անջելեսի Վան Նայս թաղամասում՝ մատնացույց անելով բժշկական հաստատություններն ու այլ բիզնեսներ, որոնք ունեն հայերեն գրություններ, և մեղադրելով դրանց լայնածավալ խարդախության սխեմայի հետ կապ ունենալու մեջ։

«Այսպիսով, կարող եք տեսնել, որ սրանք բժշկական շենքեր են։ Դրանց վրա կիրիլիցայով գրություն կա։ Դուք տեսնում եք ռուսական, հայկական գրություններ»,- ասում է Օզը՝ մատնացույց անելով դրսում գտնվող հայատառ ցուցանակներով բիզնեսները։

Ավելի ուշ Օզը տեսահոլովակ է նկարահանել առևտրի կենտրոնի երկու բիզնեսների՝ «Կիլիկիա» արվեստի ստուդիայի և «Տիգրանակերտի լավաշի» առջև, որի տակ հայերեն գրություն կա՝ «Թարմ հաց»։ Նա ենթադրություն է հայտնել, որ այս բիզնեսները կապված են խարդախության սխեմայի հետ՝ հավելելով. «Այն մեծ մասամբ ղեկավարվում է ռուս-հայկական մաֆիայի կողմից»։

«Նկատում եք, որ իմ հետևում գրությունն ու լեզուն այդ բարբառով են։ Դա նաև ընդգծում է այն փաստը, որ սա կազմակերպված հանցավորության մաֆիայի գործարք է»,- ասում է Օզը՝ մատնացույց անելով «Թարմ հաց» գրությամբ ցուցանակը։

Կարճ ժամանակ անց ԱՄՆ-ի հայ համայնքի անդամները լայնորեն դատապարտել են տեսանյութը և Օզի ակնարկները։

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի (ANCA) ղեկավար Ալեքս Գալիցկին ասել է, որ «Օզը Լոս Անջելեսում է՝ թիրախավորելով հայ համայնքը նույն նողկալի անմարդկային հռետորաբանությամբ, որը մենք տեսանք, որ խթանում է Մինեսոտայի սոմալիական համայնքի կոլեկտիվ պատիժը», անդրադառնալով այն շարունակվող պնդումներին, որ նահանգի սոմալիական համայնքը նույնպես ներգրավված է լայնածավալ խարդախության սխեմաներում։

Դրանից հետո Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հաղորդակցության տնօրեն Իզի Գարդոնը նույնպես մեղադրել է Օզին հայ համայնքին վարկաբեկելու համար։

Նահանգապետի մամուլի ծառայությունը նաև ծաղրել է Օզին՝ Նյուսոմի կողմից նահանգում հոսպիսային խարդախության դեմ պայքարի համար պատասխանատվությունը ստանձնելու փորձի համար, որը նա ձեռնարկել էր Օզի պաշտոնը ստանձնելուց տարիներ առաջ։

«Մեր գրասենյակը վերանայում է այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ բժիշկ Մեհմեթ Օզը վերջերս թիրախավորել է Հարավային Քալիֆորնիայի հայ համայնքին՝ ռասիստական​​ խարդախության վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելով հայերի սեփականություն հանդիսացող բիզնեսների, այդ թվում՝ հայտնի հացաբուլկեղենի խանութի մոտ։ Հաշվի առնելով այս իրավիճակի պատմական համատեքստը՝ մենք լուրջ ենք վերաբերվում այս մեղադրանքներին։ Ատելության ցանկացած դրսևորում անընդունելի է Քալիֆորնիայում», ասվում է նահանգապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ։

Կոնգրեսական Բրեդ Շերմանը նույնպես դատապարտել է Օզի հայտարարությունները։

«Դոկտոր Օզի կողմից Քալիֆորնիայի հայ-ամերիկյան համայնքին դեմոնացնող հռետորաբանությունը զզվելի և խտրական է, բայց, ցավոք, զարմանալի չէ՝ հաշվի առնելով նրա՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու երկար պատմությունը։Ես միշտ կկանգնեմ հայ համայնքի կողքին՝ հայատյացության դեմ պայքարում»,- նշել է նա։

Թեև Քալիֆորնիայում կազմակերպված հանցավորության պատմություն կա, որը երբեմն կապված է հայ համայնքի հետ և կապված է Medicaid-ի խարդախության հետ, Օզը իր տեսանյութում որևէ ապացույց չի ներկայացրել, որ իր մատնանշած բիզնեսները ներգրավված են եղել անօրինական գործունեության մեջ։

Իր հերթին, մյուսները մատնանշել են Օզի՝ որպես քաղաքական գործչի և բժշկական մասնագետի հեղինակության հետ կապված նախկին խնդիրները և մեղադրել նրան հակահայ կողմնակալության մեջ։

Քաղաքական կարիերայից առաջ Օզը լայնորեն քննադատվել է կեղծ գիտության, այլընտրանքային բժշկության և չապացուցված բժշկական տեսությունների տարածման համար։

Նման քննադատությունները բազմիցս օգտագործվել են Օզի 2022 թվականին Փենսիլվանիայում Սենատի ընտրություններում անհաջող մրցավազքի ժամանակ։ Այդ ժամանակ նահանգի հայ համայնքի անդամները նույնպես քննադատել էին Օզին՝ բազմաթիվ անգամներ բացահայտորեն չդատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի