Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի մարզին․ երեք մարդ զոհվել է

Լուրեր

10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
Բոլորը

Ռուսական զորքերը հունվարի լույս 29-ի գիշերը հարված են հասցրել Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Վոլնյանսկ քաղաքին։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի տեղեկացմամբ՝ զոհվել է 3 մարդ՝ երկու կին և մեկ տղամարդ, մեկ վիրավոր կա, գրում է Current time-ը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը նշում է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածները քաղաքի բնակելի թաղամասերի թիրախ են դարձել կեսգիշերի մոտ։ Վնասվել է յոթ մասնավոր տուն, մեկը՝ ավերվել։ Բնակելի շենքում բռնկված 100 քառակուսի մետր տարածքի հրդեհը և գազատար խողովակի հրդեհը մարվել են։

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, հրդեհվել է համայնքային կենտրոն, սրճարան և մեքենաներ։ Կրիվոյ Ռոգում վնասվել է մեկ հարկանի շենք և երկու մեքենա։

Օդեսայում ենթակառուցվածքային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքեր են հարձակվել։ Քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերն Ուկրաինայի վրա հարձակվել է 105 ռուսական անօդաչու թռչող սարք, որոնցից 84-ը չեզոքացվել է։

Ուկրաինայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները քաղաքացիական ենթակառուցվածքների ու քաղաքացիական բնակչության վրա հարձակումները որակում են որպես Ռուսաստանի կողմից կատարված ռազմական հանցագործություններ, մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները հերքում են դա՝ պնդելով, որ հարձակումներն ուղղված են եղել ռազմական օբյեկտների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի