Ռուսաստանի ՔԿ-ն վերսկսել է Խաչատուրյան քույրերի՝ հոր սպանության գործի քննությունը

Լուրեր

07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
Բոլորը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերսկսել է Անգելինա, Մարիա և Քրիստինա Խաչատուրյան քույրերի դեմ քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2018 թվականին իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Այս մասին Կոմերսանտին հայտնել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը։

Գործը վերաբացվել է՝ պարզելու համար՝ արդյո՞ք քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակով, թե՞ դա սպանություն է։ Փաստաբանը հավելել է, որ ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ էլ պաշտպանական կողմը դեռևս չեն ստացել Մոսկվայի քաղաքային դատարանի վերջնական որոշումը Միխայիլ Խաչատուրյանի գործով, որը հետմահու դատապարտվել էր դուստրերի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։

«Որոշումը ստանալուց հետո մենք կներկայացնենք Խաչատուրյան քույրերի գործը կարճելու միջնորդություն»,- հավելել է   Պարշինը։

Խաչատուրյան քույրերը հորը՝ Միխայիլին սպանել են 2018 թվականի հուլիսի 27-ին։ Հետաքննությունը պարզել էր, որ աղջիկները նրան մի քանի անգամ դանակով և մուրճով հարվածել են։

Սկզբում հետաքննությունը նրանց գործողությունները գնահատել էր որպես դավադրություն։ Կրտսեր քրոջ դեմ գործն առանձնացվել է մնացած վարույթներից, քանի որ նա հանցագործության պահին անմեղսունակ է ճանաչվել։

Մեղադրյալների պաշտպանները պնդում են, որ քույրերը պաշտպանել են իրենց։

Քննչական կոմիտեի կողմից 2019 թվականին անցկացված հետաքննությունը պարզել էր, որ 2014 թվականից ի վեր Միխայիլ Խաչատուրյանը բռնություն է գործադրել աղջիկների նկատմամբ, ծեծել նրանց և ստիպել սեռական բնույթի գործողություններ կատարել։ 2025 թվականի ապրիլին Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանը հետմահու Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր էր ճանաչել սեռական ոտնձգության, պոռնոգրաֆիայի տարածման և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Մահացածի քույրերը բողոքարկել էին վճիռը և պնդել նրա անմեղության հարցում, սակայն 2025 թվականի նոյեմբերին Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի