Կա մաֆիոզ համաձայնություն ընդդիմության և իշխանության միջև՝ նույն խաղը խաղալով մասնատում են հասարակությանը․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դեմ եմ բոլորին» շարժման անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Հովսեփ Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է իր բնորոշմամբ «նախկին-ներկա» քաղաքական համակարգին ընդդիմանալու պատճառների, խորհրդարանական ընտրություններում իրենց շարժման քաղաքական ծրագրերի, ընտրական շեմը 1 տոկոս իջեցնելու, կայուն մեծամասնության դրույթը չեղարկելու և 100 օրում արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց առաջարկի մասին։ Նա նշում է, որ իրենք  խնդրում են «հների և ներկաների» գզվռտոցից հոգնած մարդկանց քվեն․ ուզում են վերջ տալ այդ պրոցեսի։ 

«Ուզում ենք զրոյացնել քաղաքական դաշտը․ սա ՀՀ-ի դեմոկրատացման ծրագիր է։ Վերացնելու ենք կայուն մեծամասնության դրույթը, որը «Սերժի կոստյումի» վատ կոմպոնենտներից է, երբ 30% քվեով կարող են իշխանություն վերցնել։ Կա մաֆիոզ համաձայնություն ընդդիմության և իշխանության միջև, որի միջոցով նույն խաղը խաղալով մասնատում են հասարակությանը, ծառայեցնում իշխանությունը իրենց նպատակներին։ Բախվելով «Սերժի կոստյումին»՝ հասկացանք, որ «նախկին-ներկա» համակարգի դեմ պայքարելու համար պետք է խփել դրա ձևավորման մեխանիզմին»,- ասաց Հովսեփ Ղազարյանը։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան