Արաղչին հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի խնդրել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին օրերին կապ չի հաստատել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ և բանակցություններ չի խնդրել, գրում է Reuters-ը, փոխանցում է Al Arabiya-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ Իրանի ուղղությամբ լողում է ևս մեկ «նավատորմ», և որ հույս ունի, որ Թեհրանը գործարք կկնքի Վաշինգտոնի հետ։ Վաշինգտոնը լրացուցիչ ռազմական միջոցներ է տեղակայել Պարսից ծոցում՝ Իրանում տեղի ունեցած համազգային բողոքի ցույցերից հետո, որոնք հանգեցրին երկրում բողոքի ամենաարյունալի ճնշմանը 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր։

«Վերջին օրերին իմ և Ուիթկոֆի միջև որևէ շփում չի եղել, և մեզանից բանակցությունների որևէ խնդրանք չի եղել։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ բանակցությունները չեն ուղեկցվում սպառնալիքներով, և բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ այլևս սպառնալիքներ և չափազանց պահանջներ չլինեն»,- ասել է Արաղչին պետական ​​լրատվամիջոցներին՝ հավելելով, որ տարբեր միջնորդներ «խորհրդակցություններ են անցկացնում» և կապի մեջ են Թեհրանի հետ։

Երեքշաբթի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին ասել էր, որ Թեհրանը ողջունում է միջազգային իրավունքի շրջանակում պատերազմը կանխող ցանկացած գործընթաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի