Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը 1,8 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեուլի դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահի կնոջը՝ Կիմ Գոն Հիին դատապարտել է մեկ տարի ութ ամիս ժամկետով ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել աղանդավորական Միավորման եկեղեցուց թանկարժեք նվերներ ընդունելու մեջ՝ հովանավորության դիմաց, հաղորդում է Yonhap գործակալությունը։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ի թիվս այլ իրերի՝ նա ստացել է Chanel-ի երկու պայուսակ և ադամանդե վզնոց, գրում է The Insider-ը:

Սա Կիմ Գոն Հիին առաջադրված միակ մեղադրանքը չէ: Գործակալությունը նշում է, որ Կիմը կասկածվում է նաև բաժնետոմսերի մանիպուլյացիայի և քաղաքական միջոցների մասին օրենքի խախտման մեջ, սակայն արդարացվել է մյուս մեղադրանքների մասով: Նրան մեղադրում էին, օրինակ, երկրում BMW-ի պաշտոնական դիլերի՝ Deutsch Motors-ի հետ դավադրության մեջ՝ բաժնետոմսերի գների մանիպուլյացիայի միջոցով անօրինական շահույթ ստանալու համար։

Հատուկ դատախազի թիմը նրա համար պահանջել էր 15 տարվա ազատազրկում:

Կիմը ձերբակալվել է 2025 թվականի օգոստոսին։ Ամուսնու՝ Յուն Սոկ Յոլի հետ միասին նրանք դարձել են առաջին նախագահական զույգը, որը միաժամանակ բանտարկության մեջ է։

Յուն Սոկ Յոլը Կորեայի նախագահն էր 2022 թվականի մայիսից։ 2024 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովը նրան հեռացրեց պաշտոնից՝ կարճ ժամանակով ռազմական դրություն հայտարարելու համար, ինչը կասկածներ առաջացրեց իշխանության յուրացման հարցում։ Իմփիչմենթը հաստատվեց միայն 2025 թվականի ապրիլին, և Յուն Սոկ Յոլը ձերբակալվեց միայն մի քանի անհաջող փորձերից հետո։

Հունվարին նախկին նախագահը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձերբակալությանը խոչընդոտելու փորձի մեղադրանքով։ Մի խումբ դատախազներ պահանջել էին նրա նկատմամբ մահապատիժ կիրառել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի