«Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ և անհիմն է. հայտարարություն

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն  է տարածել գերիշխող դիրքի չարաշահման մեղադրանքի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է.

««Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպես 160-ամյա փորձառություն ունեցող  «Վեոլիա Գրուպ» ընկերության մասնաճյուղ, իր բաժանորդներին մատուցվող ծառայությանների որակը և անվտանգության բարձր չափանիշներն ու գնումների կանոններն ապահովելու նպատակով իրականացնում է հստակ քաղաքականություն, պայմանագրային հարաբերություններ հաստատելով այնպիսի հուսալի և կայացած ընկերությունների հետ, որոնք կարող են համապատասխան ոլորտներում ցուցաբերել պահանջվող փորձառություն և ներկայացնել գործունեության հարուստ պատմության համոզիչ ապացույցներ:

Համաշխարհային առաջատար Օպերատորի մաս կազմող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ակնկալվում է միջազգային լավագույն պրակտիկայի հնարավորինս լայն կիրառություն և առկա տեխնոլոգիաների ապահովում: Դրանով պայմանավորված, ընկերությունը նպատակամղված է իր գործունեության մեջ օգտագործել առավել բարձր դասի ապրանքներ և ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ի շահ երկրի եւ բաժանորդների:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ամենաբարձր պատասխանատվությունն է ստանձնել իր բաժանորդների հանդեպ եւ այդ իսկ պատճառով երբեք զիջումների չի գնա  Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների անվտանգությանը և ջրի որակի ապահովմանը վերաբերող հարցերում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, ըստ որի «Վեոլիա Ջուր» ընկերությունը «չարաշահում է գերիշխող դիրքը», մեզ համար անակնկալ է: «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ և անհիմն է:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն իր գործունեությունում մշտապես առաջնորդվում է ՀՀ-ի օրենքների պահանջներով: Ընկերությունը ցավում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տվյալ որոշումն ընդունվել է առանց Ընկերության կամ վերջինիս ղեկավարությունից որեւէ մեկի ներկայության:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը բողոքարկելու է այս որոշումը, օգտվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած բոլոր հնարավորություններից»։