Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկել է նախատեսվող հարկային բարեփոխումները՝ հատկապես բիզնեսի վրա ազդեցության տեսանկյունից

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Ժենիվև Բոյեղուիի գլխավորած թիմի հետ՝ քննարկելու Հայաստանի առաջիկա զարգացման քաղաքականության գործառնության կառուցվածքը։

Նախարարի պաշտոնակատարը առաքելության առաջարկով ներկայացրել է Հայաստանի կառավարության մոտեցումները մրցակցային միջավայրի բարելավման շուրջ, ինչը, Տիգրան Խաչատրյանի հավաստամամբ, ներկայիս կառավարության առաջնահերթություններից է։ Տիգրան Խաչատարյանն անդրադարձել է նաև պետություն-մանավոր գործընկերության օրենսդրական փաթեթին՝ նշելով, որ այն անցել է մշակման վերջնական փուլը։ Մտքեր են փոխանակվել տվյալ ինստիտուտի արդյունավետ գործարկման կառուցակարգային պահանջների շուրջ: Ներկայացվել են օտարերկրյա ներդրումների պաշտպանությանն ուղղված օրենսդրական քայլերը։ Կողմերը քննարկել են  նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքը, անդրադարձել ՀԲ-ի «Գործարարություն 2019» զեկույցում Հայաստանի առաջխաղացմանը, արձանագրած հաջողություններին և այն բացերին, որոնց շտկումը կբարելավի երկրի դիրքերը զեկույցում։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հենց մուտքերի և մրցակցային  պայմանների բարելավումը, կոռուպցիայի բացառումը կարող են խթանել երկրում բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրի ձևավորմանը։

Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկել է նաև նախատեսվող հարկային բարեփոխումները՝ հատկապես բիզնեսի վրա ազդեցության տեսանկյունից: Ներկայացվել են նաև եկամտահարկի նվազեցման ուղղությամբ կառավարության մոտեցումները։