ՀՀԿ-ն իրական հնարավորություն ունի շահելու այն ընտրողների սիրտը, որոնք ուզում են և պատրաստ են լսել ճշմարտությունը. Արփինե Հովհաննիսյան

Լուրեր

16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Բոլորը

Factor.amի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը:

– Հանրապետականը դեռևս պաշտոնապես չի հայտարարում, որ մասնակցելու է ընտրություններին: Ինչո՞վ է պայմանավորված այս ձգձգումը:

-Սա ձգձգում չէ։ Մենք  ընդամենը ցանկանում ենք մեր որոշումը հանրությանը ներկայացնել պատշաճ կուսակցական քննարկումներից հետո։ Այս կիրակի կլինի ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ էլ  կհաստատվի ՀՀԿ-ի մասնակցության վերջնական ձևաչափը։

– Ձեր դիրքորոշումը մասնակցության հետ կապված ինչպիսի՞ն է: Ռիսկեր տեսնո՞ւմ եք որ, օրինակ, ՀՀԿ-ն չի հաղթահարի անցողիկ շեմը:

-Քաղաքականությունն ինքնին ռիսկ է։ Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ապա ես միանշանակ այն կարծիքին եմ, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին, քանի որ որպես իրական ընդդիմություն՝ այն խորհրդարանում կարևոր ասելիք և անելիք ունի։

-Մամուլում լուրեր են շրջանառվում, որ դուք խուսափում եք ռեյտինգայինով առաջադրվել: Այդպե՞ս է:

– Թե ինչ որոշում կկայացնի կուսակցությունը, և դրա հիման վրա ես ինչ որոշում կկայացնեմ, շուտով կիմանաք։ Ընդհանրապես ընդունելի չեմ համարում մինչև  վերջնական որոշումների կայացումը տեղեկատվություն տրամադրելը: Դա երբեմն ստվերում է  կուսակցական որոշումների կայացման գործընթացը։

– Ու՞մ է ՀՀԿ-ն իրեն մրցակից համարում այս ընտրություններին:

– Մենք գնում ենք իրական ընդդիմություն լինելու ճանապարհով։ Այդ առումով որևէ մեկին մրցակից չենք տեսնում, որովհետև այլ իրական ընդդիմություն ուղղակի չկա Հայաստանում։ Իսկ առհասարակ ցանկացած քաղաքական ուժ, որն ունակ է քվե ստանալու, մրցակից է մեզ համար:

– Որոշ վերլուծաբաններ այս փուլում պնդում են, որ նոր ձևավորվող խորհրդարանը երկու տարվա կյանք  կունենա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հանգամանքներում կարող է նման հարց առաջանալ:

-Այս պահին դժվար է գնահատական տալ երկու տարվա կտրվածքով ներքաղաքական զարգացումների մասին: Սակայն, կարծես թե, այս հարցի պատասխանն անընդհատ  բարձրաձայնում է պարոն Փաշինյանը՝ նշելով, որ իշխանությունը, ենթադրում եմ՝ նաև խորհրդարանական իշխանությունը, կհեռանա այն ժամանակ, երբ չլինի ժողովրդի վստահությունը:

– Ձեր թիմակիցները շեշտում են, որ մասնակցելով ընտրություններին՝ ՀՀԿ-ն նաև կփորձի  վերականգնել իր հեղինակությունը և այլն։ Ի՞նչ եք կարծում, ձեզ կհաջողվի՞ շահել ընտրողների սիրտը:

Այո՛, ՀՀԿ-ի նկատմամբ կա անվստահություն, կա չհասկացվածություն: Սակայն արդեն նույնիսկ հիմա՝ հեղափոխական էյֆորիայից ընդամենը վեց ամիս անց,  պարզ է, որ կան մարդիկ, որոնք մտահոգված են նոր կառավարության բռնած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կուրսով։ Այդ մարդիկ կարիք են զգում, որ բարձրացվեն իրենց մտահոգությունները, իրենց հարցադրումները։ Նրանց համար բավարար չէ Կառավարությանը գրեթե բոլոր ուժերի կողմից ուղղված ներբողները վերջինիս  անվերապահ վստահելու համար։ Ու թեև այս պահին չկա մեծ հանրային վստահություն ՀՀԿ-ի նկատմամբ, բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մտահոգությունները խորհրդարանում լսելի դարձնելու հնարավորություն ունենա, ինչը կարող է պրոֆեսիոնալ կերպով անել Հանրապետականը։ Սա նշանակում է,  ՀՀԿ-ն իրական հնարավորություն ունի շահելու այն ընտրողների սիրտը, որոնք ուզում են և պատրաստ են լսել ճշմարտությունը, որոնք ուզում են լսել հակառակ կարծիք և ոչ թե տեսնել բացառապես ձոներ, սրտիկներ, սմայլիկներ՝ առ ներկայիս  Կառավարություն:

Փաշինյանը հայտարարում է, որ իր պաշտոնավարման  ընթացքում որևէ քվե չի կեղծվի, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ քարոզարշավ և ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում:

-Նախ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս ոչ  մի քվե չի կեղծվել։ Եվ դա ընդունել է հենց ինքը՝ պարոն Փաշինյանը։ Ինչ վերաբերում է քարոզարշավին, ես իհարկե կցանկանամ, որ քարոզարշավը լինի բովանդակային՝ հիմնված կառուցողական քննադատության վրա, որպեսզի քաղաքացին կարողանա ընտրություն կատարել ներկայացվող ծրագրերի և գաղափարների միջև։ Ցավով պետք է նշեմ, որ արդեն  որոշ քաղաքական գործիչների հայտարությունները ազդակ են, որ իրենք այդքան էլ պատրաստ չեն այդ ճանապարհով գնալու, այլ նախընտրում են նախկին իշխանությունների քննադատության, անհավանական խոստումների, ավելի լավ ապագայի մասին ստանդարտ, սակայն  ոչինչ չասող կարգախոսների ճանապարով։

Շողիկ Գալստյան