ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 27-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կրառմամբ։
Եղեգնաձորի, Կոտայքի, Արարատի, Թալինի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր։