Եվրոպան չի կարող իրեն պաշտպանել առանց ԱՄՆ-ի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրախորհրդարանի պաշտպանության և արտաքին գործերի հանձնաժողովների անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան չի կարող իրեն պաշտպանել առանց ԱՄՆ-ի օգնության, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե այստեղ որևէ մեկը կարծում է, որ Եվրամիությունը կամ Եվրոպան որպես ամբողջություն կարող են պաշտպանվել առանց Միացյալ Նահանգների, թող շարունակեն երազել։ Այդպես չի ստացվի»,- Ռյուտեի խոսքերն է մեջբերում AFP-ն։

Այս առումով նա ԱՄՆ միջուկային հովանոցն անվանել է «մեր ազատության գլխավոր երաշխավորը» և «հաջողություն» մաղթել նրանց, ովքեր համաձայն չեն իր դիրքորոշման հետ։ Ռյուտեն նաև նշել է, որ «Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի նկատմամբ նույնքան հետաքրքրություն ունի, որքան Կանադան և նրա եվրոպական դաշնակիցները»։

«Արդար և տեղին կլինի, որ Եվրոպան և Կանադան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն իրենց սեփական անվտանգության համար։ Լավ լուրն այն է, որ նրանք դա անում են»,- հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ռյուտեի խոսքով՝ եթե Եվրոպան իսկապես ցանկանում է «գործել ինքնուրույն», ապա յուրաքանչյուր երկրի պաշտպանության ծախսերը պետք է աճեն մինչև ՀՆԱ-ի 10%-ը, այլ ոչ թե 5%-ը, ինչպես ՆԱՏՕ-ի անդամները համաձայնության են եկել 2025 թվականի հունիսին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև որպես մեկ այլ խնդիր նշել է եվրոպական միջուկային կարողությունների զարգացումը. առանց «ամերիկյան հովանոցի» սա կարժենա «միլիարդավոր և միլիարդավոր եվրոներ»։

ՆԱՏՕ-ի ղեկավարը նաև քննադատել է եվրոպական միասնական բանակ ստեղծելու գաղափարը։ Ըստ նրա՝ նման միության ստեղծումը, ազգային զինված ուժերից բացի, կստեղծի «բազմաթիվ կրկնօրինակ կառույցներ», որոնք «կբարդացնեն իրավիճակը»։ Ռյուտեի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «ուրախ կլինի» տեսնել ՆԱՏՕ-ից դուրս Եվրոպայում միասնական բանակի ստեղծումը։

Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Եվրոպան «ճիշտ ուղու վրա է»՝ պարտավորվելով պաշտպանությանը հատկացնել ՀՆԱ-ի 5%-ը:

«Եթե մենք դա անենք, անպայման կկարողանանք պաշտպանվել ավանդական միջոցներով»,- ասել է Վադեֆուլը Ստոկհոլմում իր շվեդ գործընկեր Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ մամուլի ասուլիսում։

Միաժամանակ, նա խոստովանել է, որ միջուկային կարողությունների զարգացումն «իսկապես ավելի բարդ հարց է»։ Այս առումով գերմանացի պաշտոնյան կոչ է արել Եվրոպային «ձգտել ավելի մեծ անկախության» և «մշտապես ապահովել, որ Միացյալ Նահանգների հետ պաշտպանական դաշինքը մնա ակտիվ»։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նույնպես մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները։

«Ո՛չ, սիրելի՛ Մարկ Ռյուտե։ Եվրոպացիները կարող են և պե՛տք է պատասխանատվություն ստանձնեն իրենց սեփական անվտանգության համար։ Նույնիսկ Միացյալ Նահանգները համաձայն է դրա հետ։ Դա ՆԱՏՕ-ի եվրոպական հենասյունն է»,- գրել է նա սոցցանցերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի