«Կեղտոտ փողերի» ռիսկերը․ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Անսահմանափակ կանխիկ ու կրիպտո հոսքեր, երրորդ անձանց կողմից քարոզչություն և ֆինանսավորում, անհավասար մրցակցային պայմաններ․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը զգուշացնում է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում շարունակում են լուրջ ռիսկեր պահպանվել։

Նշվում է, որ  այդ վտանգները կա՛մ պատշաճ չեն ընկալվում, կա՛մ պատշաճ արձագանքի չեն արժանանում համապատասխան մարմինների կողմից:

«Միանշանակ է նաև, որ նույնիսկ օրենքով սահմանված վերահսկողական գործառույթները բավարար չեն իրականացվում։ Ուստի այս պայմաններում հարցականի տակ է դրվում պետության պատրաստվածությունը՝ երաշխավորելու մրցակցային, մաքուր, ազատ, արդար, թափանցիկ ու օրինական ընտրություններ»,- ասված է հայտարարության մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գնահատմամբ՝ իշխող կուսակցությունն ամենաթափանցիկ ուժն է, իսկ ահա ընդդիմադիր կուսակցությունները, նրա պնդմամբ, թափանցիկ չեն աշխատում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն էլ վստահեցնում է՝ իրենց ուժը մինչև օրս օրենքի շրջանակում է գործել, իսկ կուսակցության ֆինանսական հաշվետվությունները միշտ հրապարակային են եղել։ Ընդդիմադիր պատգամավորը, միաժամանակ, նշում է հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ոչ լիարժեք աշխատանքի մասին։

Միաժամանակ, «Անկախ դիտորդ» և «Ականատես» դիտորդական առաքելությունները ներկայացրել են մի շարք առաջարկներ՝ ուղղված ընտրական գործընթացի ֆինանսական թափանցիկության և արդար մրցակցության ապահովմանը։ 

  • Անհրաժեշտ է կարգավորել չգրանցված քաղաքական միավորների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ նրանց վրա հնարավորինս տարածելով գրանցված կուսակցությունների համար նախատեսված պահանջները:
  • Անհրաժեշտ է որոշակիորեն սահմանափակել, սակայն ոչ արգելել, նախընտրական քարոզչության մեջ ներգրավված երրորդ անձանց ներդրումները (այդ թվում՝ բնեղենով): 
  • Հրատապ է նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման պատեհաժամ թափանցիկության ու լիարժեք վերահսկողության ապահովումը:

Դիտորդական առաքելություններն ակնկալում են, որ եթե այս առաջարկները հաշվի առնվեն, ապա հնարավորինս կկանխարգելվի «կեղտոտ փողերի» ներգրավումն առաջիկա խորհրդարանական ընտրություններին և կապահովվի  ֆինանսավորման թափանցիկությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան