Հայաստանը 5 մասնակից կունենա ձմեռային Օլիմպիական խաղերում
Հայաստանը հինգ մասնակից կունենա 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Իտալիա կմեկնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և Կարինա Ակապովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:
Հիշեցնենք, որ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 6-22-ին իտալական Միլանում ու Կորտինա դ՛Ամպեցոյում։