«Երբ Միկին երջանիկ է, թիմն ավելի երջանիկ է»․ «Ինտերի» անդրադարձը Մխիթարյանի գոլին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալական «Ինտերը» ֆեյսբուքյան էջում ևս մեկ անդրադարձ է արել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ այս մրցաշրջանում առաջին գոլին։
«Երբ Միկին երջանիկ է, թիմն ավելի երջանիկ է»,- Մխիթարյանի գոլի տեսանյութին կից գրել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի հաղթական խաղում (6։2) 37-ամյա կիսապաշտպանը գրավել էր «Պիզայի» դարպասը։