Իսրայելը ցանկանում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը հասցնել հաջորդ փուլի

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Մենք ցանկանում ենք ներդրումներ կատարել Ադրբեջանում ավելի շատ ոլորտներում, մասնավորապես, պաշտպանության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների, տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ ադրբեջանա-իսրայելական բիզնես ֆորումում ունեցած ելույթում։

Նա խրախուսել է ադրբեջանցի ձեռնարկատերերին՝ ներդրումներ կատարել այս գործընկերության շրջանակում. «Մենք շատ բան ունենք առաջարկելու, և մենք ցանկանում ենք կիսվել դրանով ձեզ հետ»։

Սաարը նշել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը շատ ընդհանրություններ ունեն։

«Ես համոզված եմ, որ երկու երկրներն էլ հանձնառու են իրենց տարածաշրջաններում կայունությանը և ունեն զարգացած տնտեսություններ։ Վերջին տարիներին երկուսս էլ բախվել ենք լուրջ մարտահրավերների, բայց այդ դժվարություններից դուրս ենք եկել ավելի ուժեղ։ Մենք ցանկանում ենք այս ռազմավարական գործընկերությունը հասցնել հաջորդ փուլի։ Մենք մտադիր ենք ավելացնել փոխադարձ ներդրումներն ու կապերը։ Վստահ եմ, որ կարող ենք դրան հասնել»,- ասել է իսրայելցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի