«Մեր ձևով»-ի հետ հավանական դաշնակից ենք, բայց ՀՀԿ-ն դեռ որոշում չունի ԱԺ ընտրությանը մասնակցելու․ Արմեն Աշոտյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Factor TV-ի հետ  զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի հնարավոր մասնակցությանը և արտաքին քաղաքական հարցերին։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը և հնարավոր կոալիցիաներին՝ Աշոտյանը նշել է, որ վերջնական որոշում դեռևս չկա։

«Դուք շատ լավ հասկանում եք, որ մենք դեռ չունենք որոշում մասնակցելու խորհրդարանական ընտրություններին․․․ Մեր մոտ որոշումների կայացման գործընթացը ներքին ժողովրդավարական մեխանիզմներով է»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, նա չի բացառել համագործակցությունը այլ ուժերի հետ՝ շեշտելով գործող իշխանության հեռացման կարևորությունը։

«Հավանական դաշնակից ենք մենք ընդդիմադիր դաշտում՝ հանուն Հայաստանում իշխանափոխության և պետականության վերականգնման բոլոր այն ուժերի հետ, որոնք ռազմավարական իմաստով կիսում են մեր նպատակները… Նիկոլը այնպիսի աբսոլյուտ չարիք ա դարձել, որ տարբեր ուժեր, անկախ նրանից, թե ինչ ա եղել իրանց արանքում նախկինում և այլն, էդ բոլորը մշտապես պատրաստ են դնել մի կողմ՝ հանուն ավելի վեհ, ընդհանրական ռազմավարական նպատակի»,- հայտարարել է Աշոտյանը։

Պատասխանելով Կարեն Կարապետյանի որդու՝ Նարեկ Կարապետյանի հնչեցրած մեղադրանքներին, թե իր հայրը հեռացել է Սերժ Սարգսյանի աշխատակազմից, քանի որ երկրի հիմնական խնդիրը «մասսայական թալանն էր», Աշոտյանը հրաժարվել է ծավալվել անցյալի թեմաներով։

«Եթե երկրորդ հարցն էլ լինի այն մասին, թե ինչ էր ՀՀԿ-ն մինչև 18 թվական, իշխանություն և այլն, ես պարզապես մենախոսություն կանեմ 30 րոպե, որովհետև չեմ եկել տաղավար խոսելու այն մասին, թե ինչ է եղել անցյալում․․․ Ես համաձայն եմ ապրել մի Հայաստանում, որտեղ ես եմ թալանչին։ Էդ կլինի ամենաերջանիկ պետություններից մեկը, ես ձեզ հավաստիացնում եմ»,- նշել է նա։

Աշոտյանը քննադատել է գործող իշխանությանը ինքնիշխանության կորստի համար՝ պնդելով, որ զիջումները կատարվում են առանց համարժեք փոխհատուցման։

«Մենք ինքնիշխանություն էսօր զիջում ենք Նիկոլի պատճառով՝ առանց որևէ բան ստանալու․․․ Եթե Նոյեմբերի 9-ով Հայաստանը ընդամենը անվտանգությունն էր հանձնում ռուսական ներկայությանը, ապա էս փաստաթղթով Հայաստանը 76 տոկոսը հանձնում է ամեն ինչի էդ գործակալությանը, որը կոչվում է «բարեկամություն, խաղաղություն» և այլն։ «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական նարատիվը, որը դարձել ա գեոպոլիտիկ այսօրվա իրականության մեջ այդպիսով բրենդավորված և դա նաև Նիկոլի պատճառով ա գործոն, ուզում եք անունը «Թրիփփ» դրեք, ուզում եք «Դրախտի ուղի» դրեք, ուզում եք «Պուտինի ալեյա» դրեք, ոչ մի բան չի փոխում»։

Աշոտյանը հերքել է ՀՀԿ-ի՝ ռուսամետ լինելու մասին պնդումները․ «Մենք սպասարկել ու սպասարկում ենք բացառապես Երևանի շահը․․․ բացառապես Երևանի շահը, բացառապես և չկա գեթ մեկ գործընկեր, կապ չունի աշխարհի որ մասում, որը կարողանա գա ասի, որ մենք ինչ-որ մի տեղ չքմեղացել ենք ինչ-որ մեկի դիմաց, մեր շահը ստորադասել ենք»,- եզրափակել է Արմեն Աշոտյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան