Թուրքիան ԵՄ-ին անդամակցելն անհնար է համարում, եթե դաշինքը չփոխի Անկարայի հանդեպ քաղաքական մոտեցումը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կիրակի հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Եվրամիությանը, եթե դաշինքը հիմնարար կերպով չփոխի իր քաղաքական մոտեցումը՝ մեղադրելով Բրյուսելին Թուրքիայի նկատմամբ ինքնության վրա հիմնված մեկուսացման քաղաքականության մեջ՝ կրոնական և քաղաքակրթական տարբերությունների պատճառով։ Sky News Arabia-ին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ չնայած Թուրքիայի և ԵՄ-ի միջև ընդհանուր հիմքը երբեք այսքան մեծ չի եղել՝ անդամակցության առաջընթացին խանգարում է ավելի խորը խոչընդոտ։

«Քանի դեռ Եվրամիությունը պահպանում է իր ներկայիս քաղաքական դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, ես չեմ կարծում, որ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ»,- ասել է Ֆիդանը, գրում է Turkiye today-ը։

Ֆիդանը պնդում է, որ ԵՄ-ի մոտեցումը Թուրքիայի նկատմամբ արտացոլում է այն, ինչը նա անվանում է «ինքնության քաղաքականության մտածելակերպ», որն անդամակցությունը դարձնում է անհնար՝ անկախ անդամակցության չափանիշների տեխնիկական առաջընթացից: Թուրքիան ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուի կարգավիճակ ունի ավելի քան երկու տասնամյակ, սակայն բանակցությունները բազմիցս կանգ են առել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և աշխարհաքաղաքական լարվածության շուրջ վեճերի պատճառով։

Թուրք պաշտոնյան իրավիճակը բնութագրել է որպես քաղաքական և մշակութային փակուղի՝ ենթադրություն հայտնելով, որ ԵՄ-ն Թուրքիային դիտարկում է իրական ինտեգրման հետ անհամատեղելի տեսանկյունից։

«ԵՄ-ն կարողացավ դառնալ վերազգային կառույց, բայց չկարողացավ դառնալ վերքաղաքակրթական կառույց»,- ասել է  Ֆիդանը՝ հավելելով, որ միությունը բացառում է Թուրքիային, քանի որ այն դիտարկում է որպես այլ կրոնի և քաղաքակրթության պատկանող երկիր։

Այս ձևակերպումը Թուրքիայի բացառումը ներկայացնում է ոչ թե որպես անդամակցության որոշակի չափանիշներին համապատասխանելու հարց, այլ որպես մշակութային ինքնության վրա հիմնված հիմնարար մերժում։

Եզրափակելով՝ Ֆիդանը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացում փակուղին կապել է միջազգային համագործակցության վերաբերյալ ավելի լայն հարցերի հետ։ Նա պնդել է, որ մարդկության հիմնարար խնդիրները չեն կարող լուծվել բացառող քաղաքականության միջոցով, այլ պահանջում են ներառական շրջանակներ, որոնք կմիավորեն տարբեր քաղաքակրթությունները։ Նա նշել է, թե աշխարհին անհրաժեշտ է բազմազան քաղաքակրթությունների միավորման և համակեցության հնարավորություն՝ անուղղակիորեն քննադատելով ԵՄ-ին այս սկզբունքը Թուրքիայի նկատմամբ իր վերաբերմունքում չկիրառելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի