Այն նվիրված է Զանգեզուրին. Կոբախիձեն՝ Հայաստան ու Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հարավային Կովկաս այցը «նվիրված է Զանգեզուրի տրասպորտային միջանցքի հարցին»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու տարածաշրջանային այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի ժամանում Թբիլիսի։

«Այս այցը հատուկ նվիրված է TRIPP երթուղուն, հետևաբար, տրամաբանական է, որ այցի հասցեատերերը երկու երկրներ են՝ Ադրբեջանը և Հայաստանը։ Այս այցը հատուկ նվիրված է Զանգեզուրի հարցին»,- ասել է նա։

Լրագրողները Կոբախիձեին հարցրել են նաև, թե ինչո՞ւ Վրաստանը, որը նաև տարանցիկ ճանապարհի մաս է կազմում, ԱՄՆ-ի օրակարգում չէ։

«Դա նրանց որոշելիքն է։ Դուք գիտեք, թե ինչպիսին է վրաց-ամերիկյան հարաբերությունների համատեքստը։ Այս համատեքստը շատ դժվար է։ Այն ստեղծվել է  ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա այս համատեքստում, մենք համբերատար սպասում ենք։ Մենք հրապարակային հայտարարություն ենք արել, որ պատրաստ ենք վերականգնել ռազմավարական գործընկերությունը՝ սկսելով մաքուր էջից և կոնկրետ ճանապարհային քարտեզով, մենք համբերատար սպասում ենք ամերիկյան վարչակազմի որոշմանը»,- ասել է Կոբախիձեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի