Ռուբեն Նազարեթյան․ Այսքանով կանգ չենք առնելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության B խմբի երկրորդ տուրում Չեխիայի հավաքականի նկատմամբ 5։4 հաշվով հաղթանակն ու ժամկետից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելը։

«Իրոք, պատմական նվաճման հասանք։ Ոչ միայն մասնակցեցինք Եվրոպայի առաջնությանը, այլև խմբից դուրս եկանք, այն էլ՝ առաջին տեղով։ Դա մեծ նվաճում է մեզ համար, բայց մենք այսքանով կանգ չենք առնելու։ Մենք էլի աշխատելու ենք, որովհետև խոստացել ենք, որ բարձր ենք պահելու մեր երկրի պատիվը և փորձելու ենք ինչքան հնարավոր է առաջ գնալ։

Երկու կորուստ ունենք Լիտվայի դեմ խաղից առաջ՝ Պետրոսյան Արսենը և Նիկիտա Խրոմիխը։ Կփորձենք ավելի շատ ժամանակ տալ այն տղաներին, ովքեր քիչ խաղաժամանակ են ստացել։ Մենք երբեք դուրս չենք գալիս պարտվելու համար, մենք դուրս ենք գալու Լիտվային հաղթելու»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր, Ուկրաինան՝ 3, իսկ Չեխիան ու Լատվիան՝ 1-ական։ Քառորդ եզրափակիչում հայ ֆուտզալիստները մրցելու է A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականի հետ: A խմբի երկրորդ տուրից հետո Ֆրանսիան ունի 4 միավոր, Լատվիան՝ 3, Խորվաթիան՝ 2, Վրաստանը՝ 1։

Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ի խմբային փուլը Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը կավարտի hունվարի 28-ին՝ մրցելով Լիտվայի հավաքականի հետ Կաունասի «Ժալգիրիս Արենայում»։